Հիշել նախագիծը

Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ոստիկանության մասին 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի   19-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

Կառավարության սահմանած կարգով արտաքին գործերի նախարարությանը տրամադրելու դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն՝ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար անձանց դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանքներ ձևակերպելու նպատակով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    12.10.2023 - 02.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Միջազգային հարաբերություններ

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3225

Տպել