Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՓՈՍՏԱՅԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ,  ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ  ՓՈՍՏԱՅԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ՀՀ վարչապետի 24.07.2023թ. ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 780-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի միջոցառուման կատարումն ապահովելու նպատակով:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը և ակնկալվող արդյունքը

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2023 թվականի մայիսի 24-ին ըն­դուն­­ված` ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-182-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի «ժե» կետով փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին տրվել է նոր իրավասություն, համաձայն որի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը պետք է հաստատի Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը:

Նախագծի ընդուման արդյունքում կանոնակարգվելու են ՀՀ փոստային վճարման պետական նշանների հրատարակման տարեկան ծրագրերի մշակման ընդհանուր սկզբունքները, դրանց հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ մարման փոստային դրոշմակների կիրառման հետ կապված գործառույթները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:     

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։          

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Քննարկվել է

    12.10.2023 - 27.10.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Փոստային կապ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2033

Տպել