Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ---- ------------------------ 2023 թվականի N             -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1481-Ն որոշման հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) 2-րդ կետում «թվականի» բառը փոխարինել «կամ 2022 թվականների» բառերով,

2) 2-րդ կետը «սահմանված աշխատավարձը» բառերից հետո լրացնել «(ներառյալ դրույքաչափի նկատմամբ կիրառված հավելավճարները)» բառերով,

3) 2-րդ կետը «մեթոդ միավորման» բառերից հետո լրացնել «(մեթոդական միավորի)» բառերով, իսկ «վայրերում» բառը փոխարինել «բնակավայրերում» բառով,

4) 3-րդ կետը «սահմանված աշխատավարձը» բառերից հետո լրացնել «(ներառյալ դրույքաչափի նկատմամբ կիրառված հավելավճարները)» բառերով,

5) լրացնել նոր 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«5․  Հաստատություններին սույն որոշմամբ տրամադրված գումարի և փաստացի ծախսված գումարի տարբերությունը (տնտեսումները, խնայողությունները, այդ թվում՝ թափուր աշխատատեղերի հետևանքով առաջացած) մինչև հաջորդ տարվա փետրվար ամսվա երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրը ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ հաշվի առնելով․

1) տարվա ավարտին կուտակված կրեդիտորական պարտավորությունները հաջորդ տարի վճարելու հանգամանքը,

2) Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտով պահանջվող պահուստներ ձևավորելու (օրինակ` արձակուրդային վճարների գծով հաշվեգրված գումարները) անհրաժեշտությունը,

3) լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերի մասով հատկացված գումարների չիրացված մասը հաջորդ տարիներին ծախսելու հանգամանքը,

Սույն կետով նախատեսված դրույթները չեն տարածվում հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթին, որն օգտագործվում է հաստատությունների հիմնադրի կողմից սահմանված կարգով:» 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    06.10.2023 - 21.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2133

Տպել

Առաջարկներ`

Սեդրակ Հովհաննիսյան

16.10.2023

5-րդ կետը խնդրում ենք վերանայել մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունների համար քանի որ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն ունի իր առանձնահատկությունները և դա չի կարող կարգավորվել մեկ ընդհանուր հրամանով և այդ բոլոր բաց թողնված հարցերը ուսումնական հաստատությունը կարգավորում է իր տարեվերջյան խնայողությունների հաշվին Խնդրում ենք հաշվի առնել,որ մասնագիտացված և հատուկ ուսումնական հաստատությունները ունեն բազում չնախատեսված ծախսեր։Տարեվերջյան տնտեսումները հնարավորություն են տալիա ավելի օպտիմալ և արագ լուծել հաստատություններում առկա խնդիրները։

Տեսնել ավելին