Կարապետ Իսրայելյան
21.10.2023
Լիովին համամիտ եմ Արայիկ Դարբինյանի և Սևադա Աղաջանյանի հետ
2 - Կողմ
16 - Դեմ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-Ն հրամանում փոփոխության անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորման խնդիրները լուծելու պահանջներից:
Քննարկվել է
06.10.2023 - 21.10.2023
Տեսակ
Հրաման
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4583
Տպել21.10.2023
Լիովին համամիտ եմ Արայիկ Դարբինյանի և Սևադա Աղաջանյանի հետ
21.10.2023
Առաջարկում եմ տվյալ նախագծի 4-րդ կետի գ ենթակետով ներկայացված աղյուսակի 2-րդ տողում լաբորանտի դրույքաչափի գործակիցը բարձրացնել այն դեպքում, եթե լաբորանտը տվյալ առարկայի մասնագետ է, անցել է կամավոր ատեստացիան ու հավաքել 70 և ավելի տոկոս։
19.10.2023
1.Լրիվությամբ համամիտ եմ 16.10.2023թ.-ին առաջարկություններով հանդես եկած Արայիկ Դարբինյանի ու Մկրտիչ Գայրանյանի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ: Անհրաժեշտ է նշվածները ընդունել ի գիտություն ու կատարել փոփոխություններ: 2.Ֆինանսները պետք է ճիշտ կառավարել, ոչ թե խնայել ուսուցիչների վրա: /ԱՄՓՈՓԱԳՐԻ «եզրակացություն» սյունակում անընդհատ նշում եք՝ «Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջերի միջոցների սուղ լինելը, առաջարկությունը չի կարող ընդունվել»/: Պարզվում է ուսուցիչները դեռ «Գոտիները ձգելու տեղ ունե՞նք»: