Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

 1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետը սահմանում է, որ ատեստավորման հաջորդ փուլին մասնակցում են նախորդ փուլում անցողիկ միավորներ ապահոված ծառայողները։ Հարկ է նշել, որ ինչպես ոստիկանության ծառայողների ատեստավորումն ու վերապատրաստումը, այնպես էլ փրկարարական ծառայողների ատեստավորումն ու վերապատրաստումն իրականացվելու են Ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունում, և հաշվի առնելով փրկարարական և ոստիկանության ծառայողների մեծ թիվը՝ այդ կարգավորումը հանգեցնում է նրան, որ ատեստավորման գործընթացի հետ կապված կառաջանա լրացուցիչ չհիմնավորված ծանրաբեռնվածություն այն տրամաբանությամբ, որ ատեստավորման որևէ փուլը չհաղթահարած ծառայողի համար կրկնվելու է ատեստավորման ամբողջ գործընթացը:

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր բաժնի թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման և մասնագիտական բաժնի թեստավորման փուլերից միայն մեկում անցողիկ միավորներ չապահոված ծառայողն իրավունք ունի մասնակցելու ատեստավորման հաջորդ փուլերին:

Ծառայողների համար ատեստավորման հավասար պայմաններ ապահովելու համար Նախագծում նախատեսված է անցումային դրույթ, որով նշված կարգավորմանը տրվել է հետադարձ ուժ:

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

5․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել ատեստավորման գործընթացի լրացուցիչ չհիմնավորված ծանրաբեռնվածությունից:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետը սահմանում է, որ ատեստավորման հաջորդ փուլին մասնակցում են նախորդ փուլում անցողիկ միավորներ ապահոված ծառայողները։ Հաշվի առնելով ատեստավորման ենթակա ծառայողների մեծ թիվը՝ այդ կարգավորումը հանգեցնում է նրան, որ ատեստավորման գործընթացի հետ կապված կառաջանա լրացուցիչ չհիմնավորված ծանրաբեռնվածություն այն տրամաբանությամբ, որ ատեստավորման որևէ փուլը չհաղթահարած ծառայողի համար կրկնվելու է ատեստավորման ամբողջ գործընթացը:

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր բաժնի թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, կրակային պատրաստականության ստուգման և մասնագիտական բաժնի թեստավորման փուլերից միայն մեկում անցողիկ միավորներ չապահոված ծառայողն իրավունք ունի մասնակցելու ատեստավորման հաջորդ փուլերին:

Ծառայողների համար ատեստավորման հավասար պայմաններ ապահովելու համար Նախագծում նախատեսված է անցումային դրույթ, որով նշված կարգավորմանը տրվել է հետադարձ ուժ:

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումից հետո առաջացող ծախսերը ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

5․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել ատեստավորման գործընթացի լրացուցիչ չհիմնավորված ծանրաբեռնվածությունից:

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    05.10.2023 - 20.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2027

Տպել