Arus Harutyunyan
03.10.2023
տեստ
Նախագիծը չի ընդունվել
3 - Կողմ
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
թվականի N -Ն
2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524 որոշման 3-րդ կետով հաստատված N3 հավելվածի 2․27 կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 28-ի N 133 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Կիրառել սակագնային քվոտա` 2024 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ՝ համաձայն N1 հավելվածի
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման N1 հավելվածում նշված սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների վրա.
2) 2024 թվականի ընթացքում սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Սերբիայի Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում․
3) սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների՝ Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը` համաձայն N2 հավելվածի.
2) սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N3 հավելվածի.
3) սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N4 հավելվածի։
|
|
||||||||||||||||
|
|
||||||||||||||||
|
Հավելված N 1
2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆ
Հավելված N 2 |
||||||||||||||||
|
|
||||||||||||||||
|
|
||||||||||||||||
|
|
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ
1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.
2) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը տվյալ ապրանքի որոշակի քանակության արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.
3) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
4) ապրանք` սույն որոշման N1 հավելվածում նշված ապրանքներ.
5) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք տարին.
6) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
7) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
8) հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:
1) պատմական գնորդների համար` 2024 թվականի համար ընդհանուր թույլատրելի ծավալի 75 տոկոսը,
2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար 2024 թվականի համար ընդհանուր թույլատրելի ծավալի 25 տոկոսը:
Vi = Vid x D,
որտեղ`
Vi -ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,
Vid-ն բոլոր պատմական գնորդներին՝ համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,
D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը։
D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում, գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝
D = Vipt / Vt,
որտեղ`
Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,
Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:
1) պատմական գնորդների համար` սույն ընթացակարգի 8-րդ կետի պահանջներին համապատասխան.
2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև` 14-րդ կետի համաձայն:
1) հայտ` համաձայն N 1 ձևի,
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` արտաքին առևտրային պայմանագրի պատճենը, դրա հավելվածները և (կամ) լրացումները, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը,
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին 2 աշխատանքային օրվա ընթացքում չհայտնելու դեպքում.
2) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքում․
3) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
4) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն.
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում․
2) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.
3) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի մահվան դեպքերում.
4) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.
5) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
6) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում.
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը |
|||
3. Լիցենզիայի տեսակը |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ
|
|||
5. Հայտատուն |
6. Վաճառողը |
|||
7. Արտահանող երկիրը |
8. Վաճառողի երկիրը |
|||
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
||
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը |
||
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||||
17.Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձ |
Հավելված N 3
ՀՀ կառավարության թվականի
-ի N -Ն որոշման
Ձև
Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին |
||
1.Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
|
3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ |
|
5. Հայտատուն |
6. Վաճառողը |
|
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը |
|
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ |
Հավելված N 4
ՀՀ կառավարության թվականի
-ի N -Ն որոշման
Ձև
Գ Լ Խ Ա Վ Ո Ր Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԵՐԲԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին |
||
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
|
3. Գլխավոր լիցենզիայի տեսակը |
4. Պայմանագիր և/կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ |
|
5. Հայտատուն |
6. Վաճառողը |
|
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը |
|
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական |
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
||
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ |
Քննարկվել է
03.10.2023 - 18.10.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2013
Տպել03.10.2023
տեստ