Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 629-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

     Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

     Առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին մատչելի տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությամբ:

 

     Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

      Ներկայումս մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին ներկայացվող հաշվետվության ձևը չի ապահովում այն օգտագործողի համար անհրաժեշտ տեղեկատվության ամփոփ և մատչելի ներկայացումը:

 

     Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

      Կուտակային կենսաթոշակային ոլորտին վերաբերվող խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության օրակարգում և նպատակաուղղված են հանրության համար  պարզ,  թափանցիկ ու վստահելի համակարգի ստեղծմանը:

 

      Կարգավորման նպատակը և բնույթը

 

        Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մատչելի տեղեկատվության հաշվետվության ձև տրամադելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

        Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

        Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

      Ակնկալվող արդյունքը

 

       Որոշման մեջ կատարվող  համապատասխան փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ հնարավորություն տրվի յուրաքանչյուր մասնակցի ստանալու մատչելի տեղեկատվություն:

 

 

 

  • Քննարկվել է

    25.12.2017 - 10.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8494

Տպել