Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

­­­­­ ­­­­­ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 6-ի հանձնարարականով՝ դպրոցների կառուցման/վերակառուցման նախագծերում օդորակման համակարգերի  նախատեսման, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների ապահովման անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N103-Ն հրամանով հաստատվել են <ՀՀՇՆ 31-03.01-2014 <Հանրակրթական նշանակության շենքեր> շինարարական նորմերը, որոնցում ըստ ներկայացված նախագծի առաջարկվում են համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ հանրակրթական հաստատությունների շենքերի սենքերի (այդ թվում՝ վարչական, ուսումնական և սպասարկող գոտիներում տեղակայված աշխատասենյակների, դասասենյակների, խորհրդակցության սրահների, մարզասրահների, արտադրական, լաբորատոր և պահեստային հատվածամասերի) նորմավորված օդերևութաբանական պայմաններ և օդի մաքրություն՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 <Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում> շինարարական նորմերին համապատասխան ապահովելու համար: Խնդիրը ներկայումս գնահատվում է առաջնահերթ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության արդյունքում ամառային ամիսներին ՀՀ տարածքում գրանցվող բարձր ջերմաստիճաններին, որոնք արձանագրվում են 40 աստիճան և ավելի:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով ամրագրված  կարգավորումը վերաբերում է հանրակրթական հաստատությունների շենքերի սենքերում անհրաժեշտ միկրոկլիմայի ապահովման խնդիրներին՝ այդ թվում օդորակման և սառնամատակարարման համակարգերի կիրառմանը՝ հիմքում դիտարկելով ՀՀՇՆ IV-12.02.01-04 հիմնական պահանջները:

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում:

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք

Հոդված 10.1, 3-րդ մասի կետեր 5, 5.1, 24

- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.

- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում

 հավելված 1

13-րդ մաս

Նշված հիմնական ուղղությունների համար անհրաժեշտ գործողությունների համախումբը կամ նախապայմանը հետևյալն է՝

1) ոլորտի օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում

 

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է հանրակրթական նշանակության օբյեկտներում (կառուցվող, վերակառուցվող) նորմավորված օդերևութաբանական պայմանների և ջերմաստիճանային ռեժիմի ու  օդի մաքրության ապահովում:

  • Քննարկվել է

    02.10.2023 - 17.10.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1965

Տպել