Լրամշակման փուլում է
««ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ նաև՝ ՍԷԿՏ համակարգ) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ: Այսինքն՝ համակարգի էությունը, դրա հետ կապված սկզբունքային կարգավորումներն օրենքի մակարդակում ամրագրված չեն: Ավելին՝ ՀՀ կառավարության՝ վերը նշված որոշման ընդունման համար օրենքով լիազորող նորմ սահմանված չէ:
Մինչդեռ հաշվի առնելով ՍԷԿՏ համակարգի կարևոր նշանակությունը՝ դրա վերաբերյալ հիմնարար կարգավորումներն անհրաժեշտ է սահմանել օրենքում՝ միևնույն ժամանակ հստակ սահմանագծելով ենթաօրենսդրական ակտով կարգավորման ենթակա հարցերի շրջանակը, ինչի ապահովմանը միտված է սույն նախագիծը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում ամրագրել սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ տվյալների միասնական հաշվառման հանգամանքը, սահմանել, որ նման հաշվառումն իրականացվում է ՍԷԿՏ համակարգի միջոցով, նախատեսել համակարգից օգտվելու և դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաև հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՍԷԿՏ համակարգի կարգավիճակը և հնարավորություն կստեղծվի առավել համակարգային կարգավորումների նախատեսման համար:
Միևնույն ժամանակ, սույն նախագծի ընդունումը չի ենթադրում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Սույն նախագծի ընդունումն անմիջականորեն նախատեսված չէ ռազմավարական փաստաթղթերով:
-
Քննարկվել է
02.10.2023 - 18.10.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2192
Տպել