Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 183-րդ հոդվածի 3-րդ մասին, 184-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության առանձնահատկությունները, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                     ՎԱՐՉԱՊԵՏ                                                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խողովակաշարային տրանսպորտով, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրման և մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների առանձնահատկությունները՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 104-րդ հոդվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետին, 290-րդ, 291-րդ հոդվածներին, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 87-րդ հոդվածին և 37-րդ գլխին համապատասխան։
  2. Սույն հավելվածով սահմանված առանձնահատկությունները Օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան տարածվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրվող՝ խողովակաշարային տրանսպորտով փոխադրվող բոլոր ապրանքների և էլեկտրահաղորդման գծերով փոխադրվող ապրանքների (այսուհետ՝ Ապրանքներ) նկատմամբ։
  3. Ապրանքների հայտարարագրումը կարող է իրականացվել Օրենքի 87-րդ հոդվածով նախատեսված՝ ժամանակավոր հայտարարագրման եղանակով՝ սույն հավելվածով նախատեսված դրույթների հաշվառմամբ։
  4. Օրենքի 87-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքում՝ Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրում հայտարարագրված քանակը գերազանցող քանակով ապրանքների արտահանման դեպքում գերազանցող քանակության համար ներկայացվում է առանձին ժամանակավոր հայտարարագիր, որի հետագա ճշգրտումները կատարվում են Օրենքի նույն հոդվածով նախատեսված կարգով։
  5. Ժամանակավոր հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված արգելքներն ու սահմանափակումները կիրառվում են ժամանակավոր հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ։
  6. Մեկ ժամանակավոր մաքսային հայտարարագրի շրջանակում թույլատրվում է հայտարարագրել մեկից ավելի գործարքների շրջանակներում կատարվող առաքումները, եթե ներմուծվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետությունում գործարքի կողմը նույն անձն է, միևնույն մաքսային ընթացակարգի շրջանակներում՝ անկախ մատակարարման, գնագոյացման և վճարման պայմանների հետ կապված գործարքների տարբերությունից:
  7. Ժամանակավոր մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների համար ճշգրտված տվյալները ենթակա են հայտարարագրման՝ լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման միջոցով։
  8. Լրիվ մաքսային հայտարարագրերը ներկայացվում են մինչև ապրանքների մատակարարման պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը, բայց ոչ ավելի, քան ապրանքների համար ներկայացված ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից հետո 2 օրացուցային ամիսը։
  9. Ապրանքների ներմուծման դեպքում ժամանակավոր մաքսային հայտարարագրում կարող են չլրացվել ապրանքների քանակի, արժեքային և որակական հատկություններով պայմանավորված ճշգրիտ տեղեկություններ, որոնք ենթակա են լրացման տվյալ հայտարարագրում՝ պայմանական մեծություններով՝ հիմք ընդունելով ներմուծման ենթակա ապրանքների քանակը, դրանց սպառողական հատկությունները, որակը և մատակարարման գործարքի շրջանակում նախատեսված այլ պայմաններ՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ:
  10. Ներմուծվող ապրանքների ժամանակավոր հայտարարագրում ապրանքների մատակարարի վերաբերյալ տեղեկությունները կարող են չլրացվել, եթե ժամանակավոր հայտարարագրով հայտարարագրվել են մեկից ավելի գործարքների շրջանակներում իրականացվող առաքումները, որոնք առաքվում են տարբեր մատակարարներից։
  11. Ներմուծվող ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրման ժամանակ կիրառվում են մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող դրույքաչափերը և տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած արժույթի փոխարժեքը:
  12. Ներմուծվող ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրում հայտարարագրված քանակը գերազանցող քանակով ապրանքների ներմուծման դեպքում գերազանցող մասի համար ներկայացվում է առանձին ժամանակավոր հայտարարագիր՝ սույն հավելվածով սահմանված դրույթներին համապատասխան հետագա ճշգրտման պայմանով:
  1. Սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված ժամկետներում ժամանակավոր մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների համար լրիվ մաքսային հայտարարագրերը ներկայացվում են յուրաքանչյուր գործարքի համար առանձին:
  2. Լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացման՝ սույն հավելվածով սահմանված ժամկետները խախտելու կամ հայտարարագրերը չներկայացնելու դեպքում հայտարարատուն պատասխանատվություն է կրում Օրենքով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:
  3. Լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման արդյունքում ներմուծվող ապրանքների համար ժամանակավոր հայտարարագրով հաշվարկված և ավել վճարված՝ մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վերադարձը կատարվում է Օրենքով սահմանված կարգով, իսկ պակաս հաշվարկված և վճարված գումարների գանձումն իրականացվում է լրիվ մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքների բացթողման շրջանակում՝ Օրենսգրքով սահմանված կարգով։
  4. Եթե մինչև լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման համար սույն հավելվածով սահմանված ժամկետի ավարտը ժամանակավոր մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները չեն ներմուծվում Հայաստանի Հանրապետության տարածք, ապա ժամանակավոր մաքսային հայտարարագիրը հետ է կանչվում Օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված կարգով:
  5. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև Օրենքի 87-րդ հոդվածով նախատեսված արտահանվող ապրանքների ժամանակավոր հայտարարագրման շրջանակում, եթե ապրանքների փաստացի ներմուծում կամ արտահանում տեղի չի ունեցել, ապա մինչև լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման համար Օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կամ սույն հավելվածով սահմանված ժամկետի ավարտը հայտարարատուն էլեկտրոնային եղանակով կամ թղթային եղանակով ծանուցում է մաքսային մարմնին։
  1. Եթե ժամանակավոր մաքսային հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ, Օրենքի 87-րդ հոդվածով նախատեսված՝ արտահանվող ապրանքների համար նախատեսված տեղեկություններից կամ ներմուծվող ապրանքների համար սույն հավելվածով նախատեսված տեղեկություններից բացի հայտարարատուն չի տիրապետում նաև այլ տեղեկությունների, ապա հայտարարատուի կողմից հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմինը թույլատրում է այդպիսի տեղեկությունների լրացումը հետագայում՝ լրիվ մաքսային հայտարարագրում։
  2. Օրենքի 184-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի արտապլանային (տեխնոլոգիական) սալդո-փոխհոսքերի մաքսային հայտարարագրման նպատակով մատակարարված էլեկտրական էներգիայի ծավալի հայտարարագրման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ցանկը սահմանվում է էներգետիկայի բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր պետական կառավարման մարմնի կողմից։
  3. Հայաստանի Հանրապետության սահմանով ժամանակավոր հայտարարագրման շրջանակներում փաստացի տեղափոխված ապրանքների ծավալների ճշգրտման համար հիմք են հանդիսանում ինչպես յուրաքանչյուր հաղորդակցման ուղու վրա տեղադրված՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից ներս ընկած առաջին հաշվիչի տվյալները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից դուրս ընկած առաջին հաշվիչի տվյալները։
  4. Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող բնական գազի հայտարարագրման համար հիմք են հանդիսանում Նորդուզի հաշվառման հանգույցում տեղադրված առևտրային հաշվիչի տվյալները: Բնական գազի մատակարարման պայմանագրի հայկական կողմը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից Նորդուզի հաշվառման հանգույցում մաքսային մարմինների կողմից համապատասխան գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները:
  1. Վրաստանի Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետություն փոխադրվող բնական գազի հայտարարագրման համար հիմք են հանդիսանում Վրաստանի Հանրապետության տարածքում գտնվող՝ «Կարմիր Կամուրջ» չափիչ կայանում տեղադրված առևտրային հաշվիչ սարքի տվյալները։
  • Քննարկվել է

    29.09.2023 - 14.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2124

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

06.10.2023

Այսպիսով, խողովակաշարով փոխադրվող ապրանքների մաքսային գործառնությունները ներառում են կարգավորող ընթացակարգեր՝ խողովակաշարերով ապրանքների անդրսահմանային տեղաշարժը հեշտացնելու համար: Այս գործողությունները ապահովում են անվտանգության, բնապահպանական և մաքսային կանոնակարգերի, ներառյալ մաքսային հայտարարագրերի, ստուգումների և սակագների համապատասխանությունը: Չնայած խողովակաշարերով առաջարկվում է արդյունավետություն և բնապահպանական օգուտներ, մտահոգությունները կապված են անվտանգության, բնապահպանական ռիսկերի, կանոնակարգման բարդության և թափանցիկության շուրջ: Մաքսային գործառնությունները և խողովակաշարով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողությունը ներառում են արդյունավետ փոխադրման առավելությունների և անվտանգության, շրջակա միջավայրի վրա ազդեցության և կարգավորող բարդությունների հետ կապված ռիսկերի փոխզիջում: Այս ասպեկտների ընկալումը կարող է շատ տարբեր լինել տարբեր շահագրգիռ կողմերի միջև, և պետք է ջանքեր գործադրվեն տնտեսական շահերը անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և կանոնակարգերի համապատասխանության հետ հավասարակշռելու համար: Բացի այդ, տեխնոլոգիայի առաջընթացը և կանոնակարգերի փոփոխությունները կարող են ժամանակի ընթացքում ազդել այս դրական և բացասական կողմերի վրա: էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագիրը հիմնականում վերաբերում է էլեկտրաէներգիայի առևտրին և փոխանցմանը: Այն ներառում է կարգավորող վերահսկողություն, թափանցիկություն, շուկայական մեխանիզմներ և տեխնիկական ստանդարտների պահպանում, որոնք բոլորն էլ կարևոր են էլեկտրաէներգիայի շուկաների և էներգետիկ համակարգերի արդյունավետ և հուսալի գործունեության համար: Այս հայտարարագրերի առանձնահատկությունները կարող են տարբեր լինել՝ կախված տվյալ տարածաշրջանի կամ երկրի կարգավորող դաշտից և շուկայական կառուցվածքից:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

06.10.2023

Էլեկտրական հաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագիրը սովորաբար վերաբերում է էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի հետ կապված փաստաթղթերին և կարգավորող գործընթացներին: Ահա էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրի հիմնական բնութագրերը. 1. Կարգավորող վերահսկողություն։ Էլեկտրական հաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հայտարարագրերը ենթակա են կարգավորող վերահսկողության պետական մարմինների կամ կարգավորող մարմինների կողմից, որոնք պատասխանատու են էներգետիկայի ոլորտը վերահսկելու համար: Այս սուբյեկտները սահմանում են կանոններ, ստանդարտներ և ընթացակարգեր՝ կապված էլեկտրաէներգիայի հայտարարագրման և փոխանցման հետ: 2. Էլեկտրաէներգիան որպես «արտադրանք»։ Այս համատեքստում հայտարարագրվող «ապրանքը» հենց էլեկտրաէներգիան է: Հայտարարագրերը ներառում են տեղեկատվություն փոխանցվող էլեկտրաէներգիայի ծավալի, դրա աղբյուրի (արտադրության), նպատակակետի (սպառման) և համապատասխան գնի կամ պայմանագրային մանրամասների մասին: 3. Էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտուր։ Հայտարարությունները կարևոր են էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտուրը հեշտացնելու համար: Դրանք թույլ են տալիս հարևան տարածաշրջաններին, երկրներին կամ կազմակերպություններին էլեկտրաէներգիա փոխանակել, աջակցել էներգետիկ անվտանգությանը և օպտիմալացնել էներգետիկ ռեսուրսների օգտագործումը: 4. Շուկայական մեխանիզմներ։ Նախագծի առանձնահատկությունները հաճախ կենսական դեր են խաղում էլեկտրաէներգիայի շուկայի մեխանիզմներում, ներառյալ էլեկտրաէներգիայի գնման պայմանագրերը (PPAs), էլեկտրաէներգիայի առևտուրը էներգետիկ բորսաներում և այլ պայմանագրային պայմանավորվածություններ: Այս մեխանիզմները խթանում են մրցակցությունը, որոշում են գնագոյացումը և ապահովում էլեկտրաէներգիայի ռեսուրսների արդյունավետ բաշխումը: 5. Թափանցիկություն և հաշվետվողականություն։ Հայտարարությունները նպաստում են էներգետիկայի ոլորտում թափանցիկությանը: Նրանք տեղեկատվություն են տրամադրում էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման մասին, ինչը մեծացնում է վստահությունը շուկայի մասնակիցների, կարգավորողների և հանրության շրջանում: 6. Ցանցի ինտեգրում։ Հայտարարություններն օգնում են ինտեգրել տարբեր աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիան էլեկտրական ցանցին: Այս ինտեգրումն աջակցում է ավելի մաքուր և կայուն էներգետիկ համակարգերի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների անցմանը: 7. Բնապահպանական նկատառումներ։ Հայտարարությունները կարող են ներառել տեղեկատվություն առևտուրվող էլեկտրաէներգիայի բնապահպանական հատկանիշների հետ կապված, օրինակ՝ այն ստացվում է վերականգնվող կամ չվերականգնվող աղբյուրներից: Այս տվյալները գնալով ավելի կարևոր են դառնում, քանի որ երկրները նպատակ ունեն նվազեցնել ածխածնի արտանետումները: 8. Ենթակառուցվածքի համակարգում։ Էլեկտրաէներգիայի փոխանցումը հաճախ ենթադրում է համակարգում էլեկտրական ցանցերի օպերատորների հետ, ինչպես նաև հավատարմություն ցանցային կանոններին և ստանդարտներին: Հայտարարությունները պետք է համապատասխանեն ցանցի տեխնիկական պահանջներին՝ ապահովելու անվտանգ և հուսալի էլեկտրաէներգիայի փոխանցում: 9. Սակագներ և գնագոյացում։ էլեկտրաէներգիայի հետ կապված մաքսային գործառնությունները կարող են ներառել սակագների, վճարների և գնագոյացման մեխանիզմների գնահատում` ապահովելու էլեկտրաէներգիայի ռեսուրսների արդար հասանելիությունը և ենթակառուցվածքային ներդրումների համար ծախսերի փոխհատուցումը: 10. Անվտանգություն և ճկունություն։ Էլեկտրական փոխանցման համակարգի անվտանգության և ճկունության ապահովումը հայտարարագրերի կարևոր կողմն է: Սա ներառում է պաշտպանություն ֆիզիկական սպառնալիքներից, կիբերհարձակումներից և այլ խոցելիություններից: 11. Ռեսուրսների արդյունավետ բաշխում։ Հայտարարագրերն օգնում են էլեկտրաէներգիայի ռեսուրսների արդյունավետ բաշխմանը` հիմնվելով առաջարկի և պահանջարկի վրա: Սա շատ կարևոր է էներգիայի հուսալի մատակարարումն ապահովելու և խափանումները նվազագույնի հասցնելու համար: 12. Գրառումների պահպանում և հաշվետվություն։ էլեկտրաէներգիայի առևտրով զբաղվող շահագրգիռ կողմերը վարում են հայտարարությունների հետ կապված գրառումներ և հաշվետվություններ, ներառյալ գործարքների մանրամասները, էներգիայի հոսքը և գնագոյացումը: Այս փաստաթղթերը կարևոր են աուդիտի, կանոնակարգերի համապատասխանության և վեճերի լուծման համար:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

06.10.2023

Առաջարկում ենք ուշադրություն դարձնել և նախագծում ներառել հետևյալ կետերը․ 1. Կանոնակարգային համապատասխանություն։ Հայաստանում խողովակաշարերով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողությունը ներառում է բոլոր համապատասխան մաքսային օրենքներին, կանոնակարգերին և ստանդարտներին համապատասխանության ապահովումը: Սա կարող է ներառել ստուգում, որ ապրանքները համապատասխանում են անվտանգության և որակի պահանջներին: 2. Բնապահպանական և անվտանգության ստանդարտները։ Հայաստանը, ինչպես շատ երկրներ, կարևորում է շրջակա միջավայրի պահպանությունը և անվտանգությունը, երբ խոսքը գնում է խողովակաշարով տեղափոխվող ապրանքների մասին: Մաքսային հսկողությունը կարող է ներառել ստուգումներ՝ ստուգելու համար, որ ապրանքները համապատասխանում են այս չափանիշներին և չեն ներկայացնում բնապահպանական ռիսկեր: 3. Մաքսատուրքեր և սակագներ։ Կախված ապրանքների բնույթից և դրանց ներմուծման/արտահանման կարգավիճակից՝ կարող են կիրառվել մաքսատուրքեր և սակագներ։ Հայաստանի մաքսային մարմինները կգնահատեն և կգանձեն այդ վճարները՝ որպես մաքսային հսկողության գործընթացի մաս: 4. Մաքսային փաստաթղթեր։ Ներմուծողներից և տրանսպորտային օպերատորներից պահանջվում է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ հաշիվ-ապրանքագրեր, բեռնագրեր, ծագման վկայագրեր և ցանկացած համապատասխան թույլտվություններ կամ լիցենզիաներ: 5. Անդրսահմանային պայմանագրերը։ Եթե գազամուղը դուրս գա Հայաստանի սահմաններից, Հայաստանի և հարևան երկրների միջև կարող են լինել համաձայնագրեր՝ կարգավորելու մաքսային գործառնությունները և տարանցիկ ապրանքների մաքսային հսկողությունը: 6. Մաքսային մարմիններ և համակարգող։ Հայաստանի մաքսային մարմինները պատասխանատու են պետական սահմանով խողովակաշարով տեղափոխվող ապրանքների մաքսային գործառնությունների վերահսկման համար: Նրանք կարող են համակարգել այլ պետական մարմինների հետ, որոնք պատասխանատու են անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի համար: 7. Համապատասխանության մոնիտորինգ։ Մաքսային հսկողությունը ներառում է փոխադրման ողջ ընթացքում համապատասխանության մոնիտորինգ՝ ապահովելու համար, որ ապրանքները հասնեն իրենց նպատակակետին ապահով և մաքսային կանոններին համապատասխան: 8. Հաշվետվություն և հաշվառում։ Ներմուծողները, տրանսպորտային օպերատորները և մաքսային մարմինները պահպանում են գրառումներ և հաշվետվություններ՝ կապված խողովակաշարով ապրանքների տեղափոխման հետ: Այս փաստաթուղթը կարևոր է աուդիտի և կարգավորող նպատակների համար: 9. Թափանցիկություն և հաշվետվողականություն։ Մաքսային գործառնություններն ու մաքսային հսկողությունն իրականացվում են՝ կենտրոնանալով թափանցիկության և հաշվետվողականության վրա՝ երաշխավորելու, որ գործընթացն արդար է, և որ բոլոր ներգրավված կողմերը հետևեն կանոններին և կանոնակարգերին:

Տեսնել ավելին