Հիշել նախագիծը

«Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների ԵՎ վիճակագրական տվյալների ներկայացման ԵՎ վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ՀՀ վարչապետի 24.07.2023թ. ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 780-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի միջոցառումն ապահովելու նպատակով:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը և ակնկալվող արդյունքը

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2023 թվականի մայիսի 24-ին ըն­դուն­­ված` ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-182-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի «ժզ» կետով փոստային կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին տրվել է նոր իրավասություն, համաձայն որի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը պետք է հաստատի փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգ:

Նախագծի ընդուման արդյունքում սահմանվելու է փոստային կապի և/կամ սուրհանդակային կապի օպերատորների կողմից փոստային կապի ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և հավաքագրված տվյալների հիման վրա վերլուծության իրականացման կարգը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:     

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։          

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Քննարկվել է

    29.09.2023 - 14.10.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Փոստային կապ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2111

Տպել