Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N________Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1287-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն իրականացվում է նրա գրավոր դիմումի հիման վրա, բացառությամբ սույն կարգի 19․1-ին կետով սահմանված դեպքի։»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին կետով՝
«4․1․ Աշխատանքային տարին սկսվում է քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու մասին անհատական իրավական ակտով կամ ժամկետային աշխատանքային պայմանագրով նախատեսված օրը աշխատանքային պարտականությունների կատարմանը անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:»․
3) 7-րդ կետի առաջին նախադասությունում «Արձակուրդի» բառը փոխարինել «Ամենամյա արձակուրդի» բառերով, երկրորդ նախադասությունը «տարվա» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով, իսկ երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցում փոփոխությունները կատարվում են սույն կարգով նախատեսված հիմքերով ամենամյա արձակուրդի տեղափոխման դեպքերում, ինչպես նաև նոր ընդունված ծառայողների (տվյալ օրացուցային տարում արձակուրդի իրավունք ձեռք բերելու դեպքում) և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգով գործուղված ծառայողների ամենամյա արձակուրդների տրամադրման ժամկետների նախատեսման նպատակով:»․
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին և տրամադրվել միասին։»․
5) 9-րդ կետը «օր» բառից հետո լրացնել «, որը պետք է տրամադրվի տվյալ աշխատանքային տարում» բառերով․
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10․1-ին կետով՝
«10․1․ Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են քաղաքացիական ծառայողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի կարգավիճակ ունեցող քաղաքացիական ծառայողին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական վարույթի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով.
3) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածը, քաղաքացիական ծառայողի՝ իր պաշտոնում վերականգնվելու դեպքում․
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
7) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.
8) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:»․
7) 11-րդ կետը «համապատասխան մարմնի» բառերից առաջ լրացնել «այլ» բառով, իսկ «արձակուրդի տրամադրման ժամանակացույցում» բառերից առաջ լրացնել «ամենամյա» բառով․
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11․1-ին կետով՝
«11․1․ Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված կարգով ամենամյա արձակուրդը կամ չտրամադրված մասը այլ համապատասխան մարմնի ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցում ներառվում է գործուղված քաղաքացիական ծառայողի ներկայացրած տեղեկանքի հիման վրա։»․
9) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Առանց աշխատանքից կտրվելու սովորող քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդը նրանց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային կամ ավարտական աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման, ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների ժամկետներին համապատասխան:»․
10) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Քաղաքացիական ծառայողի գրավոր դիմումով կամ գրավոր համաձայնությամբ նրա ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը կարող է տեղափոխվել տվյալ աշխատանքային տարվա այլ ժամանակ։»․
11) 19-րդ կետում՝
ա) 2-րդ ենթակետում «հոդվածով նախատեսված» բառերը փոխարինել «հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված» բառերով․
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) քաղաքացիական ծառայողը մասնակցում է վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին կամ իրականացնում է զորահավաքային զինվորական ծառայություն կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին։»․
12) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19․1-ին կետով՝
«19․1․ Եթե քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, և այդ դիմումը չներկայացնելը պայմանավորված չէ քաղաքացիական ծառայողի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու հանգամանքով, ապա տվյալ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը որոշում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված համապատասխան պաշտոնատար անձը՝ հաշվի առնելով սույն կարգի 14-րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջները: Այս դեպքում արձակուրդ տրամադրելու մասին անհատական իրավական ակտն ընդունվում է առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի:»․
13) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19․2-րդ կետով՝
«19․2․ Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար քաղաքացիական ծառայողին վճարել տուժանք՝ քաղաքացիական ծառայողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելը պայմանավորված է եղել նշված ամբողջ ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն կարգի 19-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետով սահմանված որևէ հանգամանքով։»․
14) 21-րդ կետը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ ռազմական դրություն հայտարարելու դեպքի» բառերով․
15) 24-րդ կետում «կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «կետով» բառով, իսկ «սակայն ոչ ուշ, քան» բառերը՝ «իսկ դրա անհնարինության դեպքում՝» բառերով․
16) 25-րդ կետը «արձակուրդը» բառից առաջ լրացնել «ամենամյա» բառով, իսկ «3-րդ» բառից հետո՝ «և 4-րդ» բառերով․
17) 26-րդ կետի երկրորդ նախադասությունը «արձակուրդի» բառից առաջ լրացնել «ամենամյա» բառով․
18) 29-րդ կետը «5-րդ» բառից հետո լրացնել «, 6․1-ին» բառով․
19) 31-րդ կետում՝
ա) «արձակուրդը» բառից առաջ լրացնել «ամենամյա» բառով․
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Եթե համապատասխան մարմնում կատարվում է կառուցվածքային փոփոխություն կամ առկա են տվյալներ քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատվելու կամ ծառայությունը դադարեցնելու, այդ թվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ, ապա ամենամյա արձակուրդը և միանվագ արձակուրդային վճարը տրամադրվում են տվյալ աշխատանքային տարում աշխատած ամիսներին համամասնորեն:»․
20) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31․1-ին կետով՝
«31․1․ Այն դեպքում, երբ ծառայողը պաշտոնից ազատվում է կամ նրա լրազորությունները դադարեցվում են մինչև աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել է ամենամյա արձակուրդ, ապա նրա աշխատավարձից պահվում կամ գանձվում է չաշխատած օրերի համար վճարված գումարը, բացառությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատման կամ լիազորությունը դադարեցնելու դեպքերի։»․
21) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31․2-րդ կետով՝
«31․2․ Սույն կարգի 31․1-ին կետով նախատեսված դեպքերում հիմնական արձակուրդային վճարից բացի, քաղաքացիական ծառայողին վճարված լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը ևս պահվում կամ գանձվում է՝ չաշխատած ամիսների համամասնությամբ։»․
22) 33-րդ կետը «տարվա» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով․
23) 34-րդ կետում՝
ա) 4-րդ ենթակետի «ոչ պակաս երեք օրից» բառերը փոխարինել «մինչև երեք աշխատանքային օր» բառերով․
բ) 5-րդ ենթակետը «քանակով» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավել քան երեսուն օր» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 12-րդ և 13-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից։
-
Քննարկվել է
28.09.2023 - 13.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Հանրային քննարկում
28.09.2023 17:35
Արձակուրդի տրամադրման կարգ
Դիտումներ` 2738
Տպել