Հիշել նախագիծը

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

 «Գենետիկորեն ձեվափոխված օրգանիզմների հարցերով փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները սահմանելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի

 

1 Ներկա իրավիճակը և իրավական ակտերի անհրաժեշտությունը:

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2023 թվականի հունվարի 17-ին և Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն լիազոր մարմնին վերապահվում է լիազորություն՝ ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները սահմանելու նպատակով։ Հարկ է նշել, որ մինչև Օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում չեն կարգավորվել ԳՁՕ պարունակող սերմերի և տնկանյութի շրջանառությունը և Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործածությունը թույլատրվելու է բացառապես մեկուսացված համակարգերում՝ գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով, որտեղ նախատեսվում է մշտադիտարկման իրականացում լիազոր մարմնի կողմից հաստատված ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խորհրդի կողմից։ Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է սահմանել փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները։

 

2 Խնդրի սահմանումը։

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ԳՁՕ-ի գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների ընթացքում նախատեսվում է մշտադիտարկման իրականացում ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի կողմից, սակայն առկա չէ նշյալ խմբի ձևավորման կարգը, իրավասություններն ու պարտականությունները սահմանող իրավական ակտ։

 

3 Կարգավորման նպատակը։

Սույն կարգավորման նպատակն է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների համաձայն ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի ձևավորման կարգի, իրավասությունների և պարտականությունների սահմանումը։

 

4 Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

5 Ակնկալվող արդյունքը։

Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում  մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների նկատմամբ կիրականացվի արդյունավետ վերահսկողություն և մշտադիտարկման արդյունքում կապահովվի կենսաանվտանգությունը։

 

6Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:

 

7. Կապը ռազմավարական փաստաթղթի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1886-Լ որոշմամբ հաստատված «Ռազմավարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների» փաստաթղթով սահմանվում է ՀՀ գյուղատնտեսական ոլորտի առաջնահերթություններից՝ սննդամթերքի անվտանգության ապահովումը և միջազգային ստանդարտացման համապատասխանեցումը։

 

  • Քննարկվել է

    25.09.2023 - 13.10.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3305

Տպել

Առաջարկներ`

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

25.09.2023

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հավելված ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի N - Ն հրամանի 2-րդ հոդվածում ...գիտական կառույցներից,... բառից հետո ավելացնել...սպառողների շահերը պաշտպանող հասարակական կ շրջակա միջավայրի..... բառերը: Սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները ավելի շատ են առնչվում ԳՁՕ պարունակող սննդամթերքի և գյուղ. ապրանքների խնդիրների հետ, քան այլ ՀԿ-ներ, ինչպես նաև ավելի խորն են մասնագիտացած այդ հարցերում: Օրինակ նույն ՞Սպառողների աջակցման կենտրոն: ՀԿ ներկայացուցչի մասնակցությունը փորձագիտական խմբում միանշանակ կբարձրացնի նրա աշխատանքի արդյունավետությունը:

Տեսնել ավելին