Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                   ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2017 թվականի ______________-ի   N-     Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերիևսննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) N 1 հավելվածի 6-րդ կետի 4.1-րդ ենթակետում «համար» բառից հետո լրացնել «,5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրամադրվում է իրացնողին, եթե վկայականում նշված սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի խմբաքանակը իրացվելու է տարբեր խմբաքանակներով և առաքումից առաջ հայտնի չէ իրացնողը կամ իրացման ենթակա քանակությունը: Պիտակը նույնականացվում է  N 5-րդ ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով:» բառերը.   

2) N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«NN 1, 2 և 3, 5 ձևերի անասնաբուժական վկայականները լրացվում են առնվազն երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է անասնաբուժական ծառայությունում:».

3) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետով.

«19.1) Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, անվտանգության սերտիֆիկատները և համապատասխանության տեղեկանքը կարող են լրացվել, ներբեռնվել և տպվել էլեկտրոնային եղանակով անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգից՝ նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու միջոցով»:

4) հաստատել N 5-րդ ձևի անասնաբուժական վկայականի պիտակը` համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    21.12.2017 - 05.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8917

Տպել