Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 591-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշումը վերաբերում է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (ֆտորացված գազեր) անհատական չափաքանակի տրամադրման փուլում ծագող հասարակական հարաբերություններին: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ոլորտում իրականացվող տնտեսական գործունեությունը անհատական չափաքանակների տրամադրմամբ վերաբերում է բացառապես օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը: Անհատական չափաքանակի տրամադրումն իրականացվում է սահմանված ընթացակարգով, ըստ որի՝ տնտեսավարողները պետական լիազոր մարմին ներկայացնում են հայտ:
Ֆտորացված գազերի չափաքանակների տրամադրման գործընթացը պետք է սկսի գործել 2024 թվականի հունվարի 1-ից՝ համաձայն Հայաստանի կողմից սույն ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների: Պարտավորությունները բխում են «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունից, որը Հայաստանը վավերացրել է 2019 թվականին և հետևողականորեն իրականացնում է դրանք ըստ սահմանված ժամանակացույցի:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է սահմանված ձևաչափերում (հայտ և հայտի հիման վրա տրամադրվող չափաքանակ ըստ համարակալման) փոփոխությունների իրականացում՝ ապահովելու 2024 թվականի հունվարի 1-ից հիդրոֆտորածխածինների համար նախատեսվող անհատական չափաքանակների տրամադրման իրավական գործընթացը: Նախագծի իրավակարգավորումներով նախատեսվում է առնվազն 2000 օրինակ տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում պետական լիազոր մարմնի կողմից չափաքանակների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման պահանջի վերացում, նկատի ունենալով այն, որ դրույթի պահանջը կորցրել է արդիականությունը. ներկայում ամբողջ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղվում է պետական լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում, և ժամանակակից համացանցային գործիքների կիրառումն այս առումով բարձրացրել է ոլորտի կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ տեղեկատվության օպերատիվ հրապարակայնացումը և տարածումը: Բացի այս, պետական լիազոր մարմինը նոր իրավակարգավորումներով դադարեցնում է որոշ գործող ձևաչափերով տեղեկատվության հավաքագրումը տնտեսավարողներից, քանի որ մեկ ձևաչափով դրանց տրամադրումը տնտեսավարողների կողմից բավարար է անհրաժեշտ տեղեկատվության տիրապետման և վիճակագրության վարման համար, ինչպես նաև արդեն գործող «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով էլեկտրոնային համակարգի գործարկմամբ ապահովվել է տեղեկատվության անհրաժեշտ մյուս մասի տրամադրումը պետական լիազոր մարմնին:
Բացի այս, նկատի ունենալով ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Oզոնի քարտուղարության պահանջը, ըստ որի՝ երկրները հիդրոֆտորածխածինների օգտագործման վերաբերյալ քարտուղարություն հաշվետվություն ներկայացնելիս այն պետք է ներկայացնեն մետրիկ տոննա CO2 համարժեքով (երկրի համար սահմանված հիմնամակարդակը արտահայտված է մետրիկ տոննա CO2 համարժեքով), նախագիծը սահմանված ձևաչափերում նախատեսում է համապատասխան փոփոխություններ: Նկատի ունենալով, որ հիդրոֆտորածխածինների խառնուրդների մասով վերը հիշատակված հիմնավորմամբ հայտադիմումներում արտահայտված չափաքանակները, ինչպես նաև պետության կողմից տրամադրվող չափաքանակները նույնպես պետք է արտահայտված լինեն մետրիկ տոննա CO2 համարժեքով, հիդրոֆտորածխածինների խառնուրդների առանձին ձևաչափերի նախատեսման անհրաժեշտությունը վերանում է: Օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդների ներմուծումն Հայաստանի Հանրապետություն արգելված է 2015 թվականից:
Հաշվի առնելով, որ հիդրոֆտորածխածինների հիմնամակարդակի որոշումը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Oզոնի քարտուղարության կողմից տեղի է ունեցել սույն թվականի հուլիս ամսին, անհրաժեշտություն է ծագել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին ներկայացնելու ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ 2019 թվականին Հայաստանի կողմից վավերացված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը և նոր ծագող հասարակական հարաբերությունների իրավակարգավորումը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։
-
Քննարկվել է
19.09.2023 - 04.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2644
Տպել