ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Իրավական ակտում փոփոխություն և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգում չկա հստակ կարգավորում, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված և երաշխավորված են 5-11-րդ դասարաններում՝ «Առողջ ապրելակերպ» (յուրաքանչյուր դասարանում՝ տարեկան 17 ժամ) և 8-11-րդ դասարաններում՝ «Մասնագիտական կողմնորոշում (յուրաքանչյուր դասարանում՝ տարեկան 34 ժամ)» Խմբակների ծրագրերը։
Նախատեսվում է «Մասնագիտական կողմնորոշում» Խմբակին հատկացնել տարեկան 34 ժամ՝ 68 ժամի փոխարեն, իսկ «Առողջ ապրելակերպ» Խմբակին հատկացնել տարեկան 17 ժամ, որպեսզի անհատական բաղադրիչով նախատեսված 3 ժամից նախագծային աշխատանքի համար բավարար ժամանակ հատկացվի:
-
Քննարկվել է
19.09.2023 - 04.10.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2237
Տպել