Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են՝ պայմանավորված  հաստատություններում լիցենզիայով տրված տեղերի ավելացման առաջարկի ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ, առաջնահերթություն ունեցող սովորողներին հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկելու, սովորողների տեղափոխման, վկայականի թվայնացմամբ պայմանավորված կարգավորումներ կատարելու, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած սովորողներին իրենց տարիքային խմբին համապատասխան դասարան ընդգրկելու անհրաժեշտությամբ: 

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է  կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկի ներկայացման ժամկետ սահմանել մայիսի 20-25-ը և օգոստոսի 20-25-ը` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկեցման նպատակով:  Ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 20-25-ը, քանի որ այդ ժամանակ տնօրենները հստակ գիտեն իրենց հնարավորությունների սահմաններում որքան կարող են տարրական օղակում լիցենզիայով սահմանված տեղեր ավելացնել:

Ավելացվել է դրույթ, որի համաձայն՝ առաջնահերություն ունեցողները կարող են հաստատություն  ընդունվել, եթե դպրոցը լիցենզիայով սահմանված տեղեր ունի, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն։

Վերանայվել է հայտագրման կայքի անունը. հայտագրումն իրականացվելու է համակարգում ստեղծված առանձին haytru.emis.am կայքէջի միջոցով:

Իրականացվել է փոփոխություն նաև հանրակրթության մեջ ժամկետից ուշ սովորողի ընդգրկման հետ կապված, ըստ որի մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 8 տարին լրանալու դեպքում երեխան հաճախում է տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ներկա կարգավորմամբ գործող 1-ին դասարանի փոխարեն:

  • Քննարկվել է

    18.09.2023 - 04.10.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1976

Տպել