Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի թիվ 844 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով, մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները՝ նույն օրենքի 44-րդ հոդվածով, իսկ ազատ պահեստներին ներկայացվող պահանջները՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ կետով: Միաժամանակ, նույն օրենքի նշված հոդվածներում մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ օրենսգրքի համապատասխան կետում՝  Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը իրավասություն է վերապահված սահմանելու համապատասխանաբար՝ ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին, ինչպես նաև ազատ պահեստներին ներկայացվող այլ պահանջներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող այլ պահանջներ, նպատակահարամր ենք համարում նշված որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ մաքսային պահեստներում և ազատ պահեստներում ապրանքների պահպանության գործունեություն իրականացնող անձանց համար համապատասխան պայմանների ապահովման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գործունեության համապատասխան պայմաններ ապահովել ժամանակավոր պահպանության պահեստներում, մաքսային պահեստներում և ազատ պահեստներում գործունեթյուն իրականացնող անձանց համար, ինչպես նաև ապահովել մաքսային հսկողության իրականացման արդյունավետությունը:

  • Քննարկվել է

    21.12.2017 - 08.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8780

Տպել