«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1621-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության և հատուկ մաքսային վիճակագրության վարման կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրության շրջանակներում։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 224-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, սահմանում է ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության վարման կարգը, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային վիճակագրության վարման հատուկ կարգը, որն օգտագործվում է միայն մաքսային նպատակների համար:
Միաժամանակ, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին և Միության անդամ երկրների հետ փոխադարձ առևտրի վիճակագրության վարման, ինչպես նաև տնտեսության վիճակի վերլուծության նպատակներով մաքսային մարմինները Կառավարության սահմանած կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում: Նշված կարգը սահմանված է ՀՀ կառավարության 20․10․2022թ․ N1621-Ն որոշմամբ, որը պարունակում է նաև արտաքին առևտրի վիճակագրության վարման տարրեր, որոնք նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել և նախատեսել նախագծի շրջանակներում՝ արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները մեկ իրավական ակտի շրջանակներում սահմանելու նպատակով։
-
Քննարկվել է
11.09.2023 - 26.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2087
Տպել