Գագիկ Աղաջանյան
15.09.2023
Կոնտեյներներ- հայերեն բեռնարկղկ,տարածված է գրականության մեջ, նվազ հայտնի անվանումն է ՏԱՊԱՆ։
2 - Կողմ
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՄ ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 179-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՄ ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 275-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրումներ իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցների և (կամ) այդպիսի տրանսպորտային միջոցներով փոխադրվող կոնտեյներների գտնվելու վայրի վերաբերյալ երկաթուղային փոխադրողի կողմից մաքսային մարմիններին տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները։
2. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրումներ իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցների և (կամ) այդպիսի տրանսպորտային միջոցներով փոխադրվող կոնտեյներների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմիններին են ներկայացվում մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով։
3. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրումներ իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցների և (կամ) այդպիսի տրանսպորտային միջոցներով փոխադրվող կոնտեյներների գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով այդպիսի տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու լիազորություններ ունեցող մաքսային մարմինը, մաքսային հսկողության ձևերի կամ մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների կիրառման շրջանակներում, Համակարգի միջոցով երկաթուղային փոխադրողին է ներկայացնում տեղեկություններ ստանալու վերաբերյալ հայց՝ սույն կարգով հաստատված ձևին համապատասխան։
4. Մինչև Համակարգում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փոփոխությունների իրականացումը մաքսային մարմինների կողմից հայցը ներկայացվում է էլեկտրոնային կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով։
5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հայցը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) Հայցի համարը․
2) հայցն իրականացնող մաքսային մարմնի անվանումը․
3) երկաթուղային փոխադրողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը․
4) տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցման համարը․
5) երկաթուղային շարժակազմի միավորի, կոնտեյներների նույնականացման համարները․
6) երկաթուղային տրանսպորտի և (կամ) կոնտեյների ժամանակավոր ներմուծման ժամկետը․
7) երկաթուղային փոխադրողի կողմից տեղեկությունների ստացման ժամկետը․
8) երկաթուղային փոխադրողի կողմից հետևյալ տեղեկությունների՝ մաքսային մարմիններին ներկայացման անհրաժեշտությունը՝
ա․ ժամանակավոր ներմուծված և միջազգային փոխադրումներ իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի կամ այդպիսի տրանսպորտային միջոցով փոխադրվող կոնտեյների գտնվելու վայրը, փոխադրման տեսակը՝ Օրենսգրքի 275-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, իսկ այդպիսի տրանսպորտային միջոցները և (կամ) կոնտեյներները այլ անձի փոխանցման դեպքում՝ այդպիսի փոխադրողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, փոխանցման վերաբերյալ ներկայացված ծանուցման համարն ու այն մաքսային մարմնի անվանումը, որին փոխանցվել է ծանուցումը․
բ․ ներքին փոխադրումների իրականացման դեպքում՝ ուղարկման և նշանակման կայարանների վերաբերյալ տեղեկություններ։
6. Սույն կարգով նախատեսված հայցը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում երկաթուղային փոխադրողը մաքսային մարմնին է ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝
1) մաքսային մարմնի կողմից ստացված հայցի գրանցման համարը․
2) միջազգային փոխադրումներ իրականացնող ժամանակավոր ներմուծված երկաթուղային տրանսպորտային միջոցի և (կամ) այդպիսի տրանսպորտային միջոցով փոխադրվող կոնտեյներների փաստացի գտնվելու վայրի հասցեն, Օրենսգրքի 275-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում ներքին փոխադրումների իրականացման դեպքում՝ փոխադրման տեսակը, իսկ Օրենսգրքի 275-րդ հոդվածով սահմանված կարգով այդպիսի տրանսպորտային միջոցները և (կամ) կոնտեյներները այլ անձի փոխանցման դեպքում՝ այդպիսի փոխադրողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, փոխանցման վերաբերյալ ներկայացված ծանուցման համարն ու այն մաքսային մարմնի անվանումը, որին փոխանցվել է ծանուցումը․
3) երկաթուղային տրանսպորտային միջոցի շարժակազմի միավորի, կոնտեյների նույնականացման համարը․
4) ներքին փոխադրումների իրականացման դեպքում՝ ուղարկման և նշանակման կայարանները։
7. Երկաթուղային փոխադրողի կողմից սույն կարգի 6-րդ կետին համապատասխան ներկայացված տեղեկությունները գրանցվում են մաքսային մարմնի կողմից ստանալով գրանցման համար՝ «1_____»/«2․_____» ձևաչափով, որտեղ՝
1) առաջին բաղադրիչի ներքո լրացվում է գրանցման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով․
2) երկրորդ բաղադրիչի ներքո լրացվում է գրանցման հերթական համարը։
Ձև
ՀԱՅՑ
N «_________________________»/«___________»/«_______________»
(աքսային մարմնի ծածկագիր) (ամսաթիվ) (հերթական համար)
1․ Մաքսային մարմնի անվանումը _________________________________________________________________________________ |
2. Երկաթուղային փոխադրողի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________________________________________________________ |
3. Տրանսպորտային միջոցի հայտարարագրի գրանցման համարը _________________________________________________________________________________ |
4. Երկաթուղային շարժակազմի միավորի, կոնտեյներների նույնականացման համարները _________________________________________________________________________________ |
5. Երկաթուղային տրանսպորտի և (կամ) կոնտեյների ժամանակավոր ներմուծման ժամկետը _________________________________________________________________________________ |
6. Երկաթուղային փոխադրողի կողմից տեղեկությունների ստացման ժամկետը _________________________________________________________________________________ |
7. Պահանջվում է ներկայացնել հետևյալ տեղեկությունները` 1) ժամանակավոր ներմուծված և միջազգային փոխադրումներ իրականացնող երկաթուղային տրանսպորտային միջոցի կամ այդպիսի տրանսպորտային միջոցով փոխադրվող կոնտեյների գտնվելու վայրը, փոխադրման տեսակը՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 275-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, իսկ այդպիսի տրանսպորտային միջոցները և (կամ) կոնտեյներները այլ անձի փոխանցման դեպքում նաև՝ այդպիսի փոխադրողի անվանումը, ՀՎՀՀ, փոխանցման ծանուցման համարն ու մաքսային մարմինը, որին փոխանցվել է ծանուցումը․ 2) ներքին փոխադրումների իրականացման դեպքում՝ սկզբնական և նշանակման կայարանների վերաբերյալ տեղեկություններ։ |
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Քննարկվել է
11.09.2023 - 26.09.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Պետական եկամուտներ
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1941
Տպել15.09.2023
Կոնտեյներներ- հայերեն բեռնարկղկ,տարածված է գրականության մեջ, նվազ հայտնի անվանումն է ՏԱՊԱՆ։
15.09.2023
Կոնտեյներների վերաբերյալ տեղեկությունների ստացման և դրա արդյունքում արդյունավետ մաքսային հսկողության իրականացման համար ընդհամենը պետք է վավերացնել 1972 թ․ կոնտեյներներին վերաբերող Ժնեվի կոնվենցիան։ Այս կոնվենցիայով են առաջնորդվում բոլոր Եվրոպական երկրները և խոշորագույն ծովային ընկերությունները։ Մենք չպետք է նոր բան հորինենք,այլ պետք է խաղանք նույն խաղի կանոններով,այդ դեպքուն մենք կաշխատենք ավելի հեշտ և հասկանալի մեր գործընկերների հետ։