ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Լիազոր մարմին ճանաչելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հավաստագրման կարգը, հավաստագրի ձևը, հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգը և ձևը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առեվտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկելու կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 5-րդ հավելվածի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի կողմից սահմանված ձևին համապատասխան» բառերը փոխարինել «սույն որոշման N 6 հավելվածով սահմանված» բառերով,
2) որոշման նախագիծը լրացնել նոր N 6 հավելվածով հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 312-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասնի» թիվ 1021-Ն որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թ.
-ի նիստի N
որոշման
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(20___թ. ________ կիսամյակի համար)
Իրավաբանական |
Գործունեության |
Աշխատողների թիվը |
Միջին ամսական |
Արտահանման |
Հասույթ |
Ներմուծման ծավալը |
Իրացման շրջանառություն |
Ռեզիդենտ բաժնեմասի |
Ոչ ռեզիդենտ բաժնեմասի |
||||||||||||||||||||||||
աշխատանքային |
քաղաքացիական |
աշխատողների թիվը |
աշխատավարձը |
անունը, ազգանունը կամ անվանումը |
մասնակ- |
անունը, ազգանունը կամ անվանումը |
մասնակ- |
||||||||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
||||||||||||||||||||
Այլ տեղեկություններ`
- փաստացի գործում է բացառապես հավաստագրով սահմանված գործունեության տեսակներով.
- աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը.
- հավաստագրի գործողության ընթացքում չի օտարել հիմնական միջոցներ, ինչպես նաև չի կնքել համատեղ գործունեության պայմանագիր.
- իր գործունեության արդյունքները չի օտարել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող` ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին` բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի.
- կատարված աշխատանքների նկարագիրը (նկարագրել գործունեության կամ ծառայության այն տեսակը, որով զբաղվում է կազմակերպությունը)՝
- նշել կազմակերպության գործունեության հակիրճ նկարագրություն՝
- նշել արդյոք կազմակերպության համար գոյություն ունի զարգացման ծրագիր.
Եթե՝ Այո (հակիրճ նկարագրել, նշելով կատարված ու չկատարված փուլերը)՝
- նշել հավաստագիր ստանալուց հետո կազմակերպության զարգացումները և ձեռքբերումները (հակիրճ նկարագրություն)՝
- ներդրումային ծրագիր
Եթե՝ Այո
Ներդրումների ծրագիր (հակիրճ նկարագրություն)՝
Ներդրումների կատարողական (հակիրճ նկարագրություն)՝
- հակիրճ նկարագրել կազմակերպության գործունեությունը կամ նրա կողմից կազմակերպվող միջոցառումների իրականացումը խոչընդոտող գործոնները
- ներկայացնել կազմակերպության գործունեությունը կամ նրա կողմից կազմակերպվող միջոցառումների իրականացումն ապահովող անհրաժեշտ բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկություններ (հակիրճ նկարագրություն)՝
|
Հավաստիացնում եմ, որ սույն հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջական է և արժանահավատ: Գիտակցում եմ, որ կեղծ և (կամ) ոչ արժանահավատ տեղեկատվություն ներկայացնելը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության:
______________________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
________ _______________ 20___ թ.
-
Քննարկվել է
20.12.2017 - 16.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8695
Տպել