Հիշել նախագիծը

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

  1. Անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի  N 2117-Լ որոշման  Հավելված N1 հաստատված «ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման մասին /34.2 կետ ռազմավարական փաստաթղթից:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)  համաձայն Կազմակերպիչը վերահսկող մարմին է ներկայացնում`

ա) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը, համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքը` հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին.

բ) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում:

Հաշվի առնելով, որ ներկա դրությամբ խաղային գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերը, ծրագրային միջոցները, տվյալների շտեմարանները միացված չեն վերահսկող մարմնին, առկա են վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրներ՝ այդ թվում` ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը և Կազմակերպիչների կողմից ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը ստուգելու հետ կապված:

 

 

3  Առաջարկվող կարգավորումները

Նախագծով առաջարկվում է  Օրենքի 7-րդ հոդվածը լրացենել 6.1-րդ մասով, սահմանելով, որ յուրաքանչյուր տարի վիճակախաղերի կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից: Աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև իր կողմից վերահսկող մարմնին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում:

  1. Ակնկալվող արդյունքները

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ անկախ աուդիտ իրականացնող անձը բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև կազմակերպչի կողմից վերահսկող մարմնին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում, որը կնպաստի Խաղային ոլորտի կազմակերպությունների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծի ընդունումը  բխում ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի  N 2117-Լ որոշման  Հավելված N1 հաստատված «ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման մասին /34.2 կետ ռազմավարական փաստաթղթից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Այլ տեղեկություններ

  Նախագծի  ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  • Քննարկվել է

    11.09.2023 - 26.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2212

Տպել