Հիշել նախագիծը

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

  1. Անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի  N 2117-Լ որոշման  Հավելված N1 հաստատված «ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման մասին /34.2 կետ ռազմավարական փաստաթղթից:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 10-րդ հոդված 2-րդ մասի համաձայն.

 «Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը վերահսկող մարմին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:»:

 

Հաշվի առնելով, որ ներկա դրությամբ խաղային գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերը, ծրագրային միջոցները, տվյալների շտեմարանները միացված չեն վերահսկող մարմնին, առկա են վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրներ՝ այդ թվում` ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը և Կազմակերպիչների կողմից ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը ստուգելու հետ կապված:

3  Առաջարկվող կարգավորումները

Նախագծով առաջարկվում է  Օրենքի 10-րդ հոդված 2-րդ մասում կատարել  համատասխան  փոփոխություն և լրացումներ, սահմանելով, որ

  • Յուրաքանչյուր տարի շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից:
  • Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղիկամ խաղատան կազմակերպիչը արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև իր կողմից վերահսկող մարմնին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում:

 .  Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում և  http://www.azdarar.am  հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ անկախ աուդիտորական եզրակացության հետ միասին:

  1. Ակնկալվող արդյունքները

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ անկախ աուդիտ իրականացնող անձը բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև կազմակերպչի կողմից վերահսկող մարմնին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում, որը կնպաստի Խաղային ոլորտի կազմակերպությունների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը:

Միաժամանակ սահմանվում է, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող կազմակերպիչների տարեկան ֆինանսական հաշվետվությունները կհրապարակվեն, ոչ թե «առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում», այլ http://www.azdarar.am  հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծի ընդունումը  բխում ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի  N 2117-Լ որոշման  Հավելված N1 հաստատված «ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման մասին /34.2 կետ ռազմավարական փաստաթղթից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Այլ տեղեկություններ

  Նախագծի  ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  • Քննարկվել է

    11.09.2023 - 26.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2209

Տպել