Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասի
1) 7-9-րդ կետերում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «պաշտոնավարման վերջին երեք տարվա» բառերով,
2) 8-րդ կետում «քննիչ» բառից հետո լրացնել «,քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ» բառերը, «նախկին քննիչ» բառերից հետո լրացնել «,նախկինում քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձ» բառերը,
3) 9-րդ կետում «օպերլիազոր» բառից հետո լրացնել «,օպերատիվ-հետախուզական գործունություն իրականացնող պաշտոն զբաղեցնող անձ» բառերով, «նախկին օպերլիազոր» բառերից հետո լրացնել «նախկինում օպերատիվ-հետախուզական գործունություն իրականացնող պաշտոն զբաղեցրած անձ» բառերով,
4) 10-րդ կետում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «փաստաբանական գործունեության վերջին երեք տարվա» բառերով
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-6-րդ մասերում քննիչի կամ փաստաբանի բառերը փոխարինել քննիչի, քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կամ փաստաբանի բառերով:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասում «քննիչի» բառից հետո լրացնել «,քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերը:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում «քննիչի» բառից հետո լրացնել «,քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերը, «օպերլիազորի» բառից հետո լրացնել «օպերատիվ-հետախուզական գործունություն իրականցնող պաշտոն զբաղեցնող անձի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի
1) 1-ին մասից հանել 14-րդ կետը.
2) 4-րդ մասից հանել 2-րդ կետը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
11.09.2023 - 26.09.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1988
Տպել