Ալվարդ Կարապետյան
08.09.2023
Իհարկե կարելի է փոփոխություն մտցնել համազգեստում. ընտրել այնպիսի կտոր,որը չի վնասվի արևի ճառագայթներից կամ այլ կերպ,սակայն ստեղծված իրավիճակում կարծում եմ առաջնային է բյուջեի ծախսերն ուղղել երկրի պաշտպանության գործին։
Լրամշակման փուլում է
1 - Կողմ
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրն ու այն կրելու ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 886-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1446-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2111-Ն որոշմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում ներդրվեց ամառային համազգեստի տարբերակներ: 2022-2023 թվականների ընթացքում ամառային համազգեստի կրման ժամանակ պարզվեց, որ համազգեստը որոշ ժամանակահատված արևի ճառագայթների տակ կրման ընթացքում, համազգեստի բաղադրությունում առկա բամբակի մեծ պարունակությամբ պայմանավորված, այն ժամկետից շուտ կորցնում է իր գունային հատկությունները՝ նրանցում առաջանալով այլ գունային երանգներ:
Բացի այդ՝ «Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» անվանումներով համազգեստը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացվում է տարեկան 1 հատ, որն ամենօրյա ռեժիմով կրելու դեպքում շուտ է շարքից դուրս գալիս, և բացի դրանից անձնակազմը չունի փոխարինող համազգեստ:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Ներկայացվող նախագծով նախատեսվում է ոստիկանության զորքերի ամառային համազգեստը ձեռք բերել այնպիսի բաղադրությամբ կտորից, որը կապահովի համազգեստի կրման հարմարավետություն և տեսքի պահպանման երկարակեցություն, ինչպես նաև կպահպանվի հիգիենայի կանոնները՝ անձնակազմը փոխարինող համազգեստ ունենալու դեպքում:
3. Կապը ռազմավարական փաստղթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
Նախագծի ընդունմամբ կառաջանա 57,5 մլն․ ՀՀ դրամի գումարի լրացուցիչ պահանջ, որը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն։
6. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում, ոստիկանության բարեփոխումների շրջանակում, կունենանք պատշաճ արտաքին տեսքով արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի զինծառայողներ, ինչի արդյունքում զինծառայողների ծառայողական պարտականությունները կիրականացվի հնարավորինս արդյունավետ։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Քննարկվել է
08.09.2023 - 23.09.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2170
Տպել08.09.2023
Իհարկե կարելի է փոփոխություն մտցնել համազգեստում. ընտրել այնպիսի կտոր,որը չի վնասվի արևի ճառագայթներից կամ այլ կերպ,սակայն ստեղծված իրավիճակում կարծում եմ առաջնային է բյուջեի ծախսերն ուղղել երկրի պաշտպանության գործին։