Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին» N 1183-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ցեմենտի և կլինկերի ներմուծման վրա, մասնավորապես՝ «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։

Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ ս.թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 604.0 հազ. տոննա ցեմենտ, ինչը 41.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նույն ժամանակահատվածում աճել է նաև ցեմենտի ներմուծումը Հայաստան, կազմելով 86.3 հազ.տոննա (աճը՝ 5 անգամ, ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի պահանջարկով և ներմուծման պետական տուրքի նվազեցմամբ 14 հազ. դրամից՝ 2 հազ. դրամ)։

Ցեմենտի արտադրության և ներմուծման աճը փաստում են, որ առաջարկվող կարգավորումները բարենպաստ պայմաններ են ստեղծում ինչպես տեղական ցեմենտի արտադրության, այնպես էլ՝ ներմուծման համար։

Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նպատակահարմար ենք գտնում շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը ևս վեց ամսիս ժամկետով և ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով հաստատվող կարգավորումն ամբողջությամբ համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված պահանջներին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվում ցեմենտի տեղական շուկայում կատարվող փոփոխությունները և կախված շուկայի վարքագծից՝ կառաջարկվեն համապատասխան իրավական կարգավորումներ։

  

  • Քննարկվել է

    08.09.2023 - 23.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2584

Տպել