Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման արդյունքները, փաստաթղթերը կնքելու կամ փաստաթղթերում համապատասխան նշումներ իրականացնելու միջոցով ձևակերպելու դեպք սահմանելու մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՇՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 194-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ մաքսային մարմինների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտումներ չհայտնաբերվելու դեպքում, այդպիսի զննման արդյունքները ձևակերպվում են մաքսային մարմնի՝ մաքսային զննումն իրականացրած պաշտոնատար անձի կողմից՝
1) էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման դեպքում՝ հայտարարագրի՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց համար սահմանված դաշտում կատարելով «Մաքսային զննման արդյունքում մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրության դրույթների խախտումներ չեն արձանագրվել» գրառումը.
2) գրավոր եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման դեպքում՝ ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի վրա մաքսային զննման արդյունքում խախտումներ չհայտնաբերելու փաստն արտացոլող համապատասխան կնիքի զետեղմամբ, իսկ կնիքի բացակայության դեպքում՝ հայտարարագրի կամ ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի վրա կատարելով «Մաքսային զննման արդյունքում մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրության դրույթների խախտումներ չեն արձանագրվել» գրառումը և փաստաթղթերը կնքելով մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքով։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում համապատասխան գրառումները մուտքագրվում են նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ՝ մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային համակարգում հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման ժամանակ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
07.09.2023 - 22.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1808
Տպել