Հիշել նախագիծը

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու կարգը, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը: Նույն օրենքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա և Եվրասիական տնտեսական միության կարգավիճակ ունեցող ապրանքները տիրապետող կամ օգտագործող անձինք իրենց կողմից պահպանվող, փոխադրվող, իրացվող, վերամշակվող կամ օգտագործվող ապրանքների, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են մաքսային մարմինների պահանջով՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության շրջանակում: Նույն հոդվածով հաշվետվությունների սահմանման իրավասությունը վերապահված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի շրջանակներում հաշվետվություններին ներկայացվող պահանջները նույնական են, նպատակահարմար է համարվում ազատ պահեստների տիրապետողների կողմից հաշվետվությունների ներկայացման կարգը ևս սահմանել առաջարկվող նախագծով՝ հետագայում համապատասխան փոփոխություններ կատարելով օրենքում:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է սահմանել՝
1) «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և ազատ տնտեսական գոտիներում ու ազատ պահեստներում իրականացվող գործառնությունների վերաբերյալ հաշվառման վարման կարգը.
2) մաքսային մարմիններին համապատասխան հաշվետվությունների ներկայացման կարգը.
3) մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ազատ տնտեսական գոտիներում և ազատ պահեստներում իրականացվող գործունեության նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության աճ:

  • Քննարկվել է

    07.09.2023 - 22.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1973

Տպել