Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծի ընդունման նպատակն է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:

Ներկայումս, հարկային օրենսգիրքը հարկ վճարողներին թույլ է տալիս ստուգման ընթացքում ճշտել հաշվարկը, որը վերաբերում է ստուգվող ժամանակաշրջանին: Միաժամանակ, համալիր հարկային ստուգումներն իրականացվում են՝ հաշվի առնելով հարկ վճարողների ռիսկայնությունը՝ կազմված տարեկան ծրագրի հիման վրա, որը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում։

Նշված դրույթները ստեղծում են «անբարեխղճության վտանգ» պարունակող իրավիճակ, ինչպես նաև նվազեցնում են իրականացվող ստուգումների  արդյունավետությունը։

  • Քննարկվել է

    01.09.2023 - 16.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6433

Տպել

Առաջարկներ`

Ofelya Mekhakyan

06.09.2023

Դեմ եմ

Վազգեն Ղազարյան

06.09.2023

Տարեկան պլանային ստուգումների ցանկի հրապարակումը առնվազն մեկ տարի առաջ տնտեսվարողին հնարավորություն է տալիս վերանաայելու հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, պլանավորելու ստուգման պահը, ինչպես նաև, գիտակցելով որ կա սպասվող ստուգում, պլանավորում են աշխատանքների կատարումը այնպես, որ ստուգման ժամանակ որևէ արտադրական պրոցես կամ անհրաժեշտ աշխատակից չբացակայի, չգնա արձակուրդ, նույնիսկ եթե գնացել է արձակուրդ, հասցնեն գտնել փոխարինող, իսկ սա նաև հակասում է այն ռազմավարությանը, որը ՊԵԿ-ը միշտ շետում է, դա ՊԵԿ-Հարկատու բարեխիղճ համագործակցումն է և տնտեսվարողին տուգանքի մատերիալ չսարքելը։ Այս կետը այս պահին մեր երկրի տնտեսական միջավայրին ապահովում վստահելի, կանխատեսելի, չխոչնդոտող, գործընկերային կարծիք՝ ներդրողների, մասնագետների, գործող բիզնեսների համար։ Դրա չհրապարակումը ստեղծելու է լարված բիզնես միջավայր, որը իր հերթին նաև ազդելու է ծախսերի վրա, քանի որ ոչ մի հաշվապահ ներկայիս վճարման պայմաններով չի համաձայնվի աշխատել լարված, դռնա նեռվայն հիվանդ, ինչա իրավունք չունի որևէ սխալ թույլ տալու։

Վազգեն Ղազարյան

06.09.2023

Բոլոր զարգացած տնտեսոթւյուն ունեցող երկրներում հաշվետվությունների ճշգրտումը ստուգող մարմնի կողմից հայտնաբերված սխալների մասով ընդունելի տարբերակ է և գրավիչ տնտեսական միջավայրի կարևոր բաղադրիչներից է։ Եթե փոխվի այս կետը, ապա մի շարք հետևանքներ կարող է ունենալ, ընդհուպ մինչև ծառայություններ մատուցող ընկերությունների դադարեցում ՀՀ-ում և տեղափոխում՝ օրինակ Մալթա, Այլօֆ Մեն և այլ տնտեսական ակտիվ տարածաշրջաններ։ Արդյունքում ՀՀ -ում վճարվող հարկերի զգալի կրճատում տեղի կուենա, դե իսկ տեղական ընկերություններն էլ կսննկանան պարզապես։ Իսկ քանի որ անսխալական աշխատանք չկա, ապա ճշգրտելու հնարավորությունը ստուգմամաբ հայտնաբերված խախտման կամ թերի հաշվարկի դեպքում ակտուլ պետք է լինի միշտ։ Նույն տրամաբանությամբ, եթե տնտեսվարողը սխալմամաբ, վրիպակով սխալ հաշվետվություն է ներկայացրել և պետք է տուգանվի, ապա նույն տնտեսվարողի վճարած հարկերի հաշվին պահվող պետական կառույցները սխալվելու դեպքում ինչպես կամ ով է տուգանվելու՞՞՞ Դիցուք, ասֆալտապատումից հետո, պարզվում է հին խողովակաշար կար տակը ու նորից պետք է ծախս արվի որ այդ խողովակը փոխարինվի ու նոր ասֆալտ պետք է արվի։ տուգանվել;ու է արդյոք այդ սխալը թույլ տված պետական ծառայողը անձնապես թե ոչ՞ Այս պարագայում և համեմատականում, նախագծի այդ կետի փոփոխությունը անհիմն է և հակասում է արդարաության ու տրամաբանաության բոլոր նորմերին։

Տեսնել ավելին