««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 704-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 662-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 354-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 704-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 662-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 354-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության
որոշման նախագծերի ընդունման
1․ Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ օրգանական գյուղատնտեսության ոլորտում սերտիֆիկացում կարող են իրականացնել ՀՀ պետական հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ՝ ՀԱՄ) կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինը (այսուհետ՝ ՀԳՄ)։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 354-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից՝ պայմանավորված ««Հավաստագրման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ և դրանից բխող իրավական կարգավորումներով։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» N 704-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գրանցված սերտիֆիկացնող ընկերությունների կողմից սերտիֆիկացված օրգանական արտադրողների գրանցման իրականացման և օրգանական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների, արտադրատեսակների, արտադրողների և հողատարածքների մակերեսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման ու հրապարակման համար։ Սույն տեղեկատվությունն անհրաժեշտ է օրգանական գյուղատնտեսության ճյուղուղում ընդհանուր իրավիճակի վերաբերյալ մշտադիտարկում, վերլուծություններ իրականացնելու և թիրախային ծրագրեր իրականացնելու համար։ Միաժամանակ մշակված և առաջիկայում ընդունվելիք «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտադրանքն օրգանական ճանաչելու կարգի մասին» համաձայնագրի նախագծով (արդեն իսկ անցել է ներպետական համաձայնեցում) նախատեսվում է ունենալ ԵԱՏՄ անդամ պետություններում օրգանական արտադրողների ռեեստր և փաստացի գործող կարգի համաձայն հնարավոր չէ ամբողջական արտադրողների մասին տեղեկատվություն հավաքագրել, միաժամանակ նախատեսվում է անդամ պետությունում գործող օրգանական սերտիֆիկացնող ընկերությունների հավատարմագրում ազգային հավատարմագրման մարմնի կողմից։ Նշյալ իրավակարգավորումների բացակայության պարագայում հանրապետությունում օրգանական արտադրության զարգացման համար խոչընդոտներ կստեղծվեն և շուկաների ընդլյանման հնարավորությունները կսահմանափակվեն։
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը
Ներկայացվող ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում ոլորտի իրավական կարգավորումները կհամապատասխանեցվեն, կմոտարկվեն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտադրանքն օրգանական ճանաչելու կարգի մասին» համաձայնագրի նախագծին, արդյունքում հնարավորություն կստեղծվի օրգանական գյուղատնտեսական արտադրության վերաբերյալ ամբողջական տվյալների հավաքագրման, վերլուծությունների, կանխատեսումների և զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։
4․ Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող նախագծերի ընդունման արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի ՀԱՄ-ի կողմից (համապատասխան իրավական կարգավորումներից հետո) համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով, որը կհանգեցնի օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնման, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծման, սերտիֆիկացման գործընթացի դյուրացման և բարելավման, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնման և արտադրության ծավալների աճին։ Բացի այդ, օրգանական գյուղատնտեսության արտադրության վերաբերյալ ամբողջական ռեեստրի առկայությունը իրացման նոր շուկաների հնարավորություններ կստեղծի։
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված գերակայությունների 4-րդ կետով նախատեսված է զարգացնել տեղական շուկաները և բարձրացնել արտահանման հնարավորությունները։
-
Քննարկվել է
31.08.2023 - 18.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3037
Տպել