Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՀԷԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը և առկա իրավիճակը |
Հիմք ընդունելով 2023 թվականի մարտի 1-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության N Վ/42-2023 արձանագրության 3-րդ կետի 5-րդ ենթակետը և Ջերմուկի ջրվեժի տարածքը բարեկարգելու և պատշաճ տեսքի բերելու հարցը գերակա շահ ճանաչելու միջոցով լուծելու վերաբերյալ ՀՀ վարչապետի 22.05.2023թ. N 02/12.10/17121-2023 հանձնարարականը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերոնշյալ որոշման ընդունմամբ նախատեսում է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող ֆիզիկական անձանց/անձին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ ՀԷԿ-ի հետգնումը՝ հանրության գերակա շահ ճանաչելու միջոցով: Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշմամբ նշված ՀՀ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկում գրանցված «Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ-ի օտարման:
|
Կարգավորման նպատակը |
Նկատի ունենալով, որ Համաշխարհային բանկի ներդրումներով Հայաստանի տարածքային հիմնադրամի կողմից Ջերմուկի ջրվեժի տարածքում իրականացվում է զբոսաշրջային լավագույն այցելավայրի ստեղծում, որի արդյունքում վերականգնվելու են Ջրվեժի մոտեցման ճանապարհը և ճեմուղիները, վերակառուցվելու են ջրվեժին կից կամրջակը, կառուցվելու է լուսավորության ցանցը, և այդ պարագայում Ջերմուկի ՀԷԿ-ի անշուք տեսքով շինությունը չի համապատասխանելու Ջերմուկ համայնքի բարեկարգված զբոսաշրջային գոտուն։ Որոշմամբ նախատեսվում է Ջերմուկի ՀԷԿ-ը օտարել Ջերմուկի համայնքապետարանին՝ զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար բարեկարգելու և զբոսաշրջիկներին էլեկտրաէներգիա արտադրության գործընթացը ցուցադրելու հնարավորություն ստեղծելու համար: |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան |
Ակնկալվող արդյունքը |
ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունմամբ կիրականացվի ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող ֆիզիկական անձանց/անձին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ ՀԷԿ-ի հետգնումը, ինչը կնպաստի ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի զբոսաշրջության գրավչության մեծացմանը, զբոսաշրջիկների քանակի ավելացմանը, մանրածախ առևտրի աշխատատեղերի ստեղծմանը, առևտաշրջանառության ակտիվացմանը: Ծրագրի իրագործման արդյունքում կմշակվեն և կիրականացվեն ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան ըմպելասրահի տարածքում գտնվող արհեստական լճակներում պահել անհրաժեշտ քանակի ջուր՝ կանխելով դրանց մամռակալումը և ջրվեժում շուրջտարին ապահովել ջրի թողք, ինչը ևս կնպաստի Ջերմուկ համայնքի զբոսաշրջության գրավչության բարձրացմանը: |
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական բյուջեում եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող Ջերմուկ ՀԷԿ-ի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ |
Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր մինչև 2040 թվականը և այլ ռազմավարական փաստաթղթերից: |
-
Քննարկվել է
29.08.2023 - 14.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2045
Տպել