Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1 Իրավական ակտի անհրաժեշտությունը, կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 10-ին ՀՕ-214-Ն, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-162-Ն և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-161-Ն օրենքների ընդունմամբ։

Բացի այդ՝ 2023 թվականի հունիսի 10-ին ընդունվել է «Կամավոր աշխատանքի մասին»  ՀՕ-202-Ն օրենքը, որի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համարվում է քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագիր։

Միաժամանակ, ներկայումս գործատուները գրանցման հայտ են ներկայացնում նոր աշխատողին աշխատանքի ընդունելու դեպքում, ինչպես նաև «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված դեպքերում։

Սկսած 01.12.2023թ.-ից գործատուները պարտավոր են գրանցման հայտ ներկայացնել նաև աշխատանքային պրակտիկա և մասնագիտական ուսուցում անցնող փորձնակի և աշակերտի համար։ 

2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշման իմաստով պայմանագրայինեկամուտ չի համարվում «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության կողմից կամավորին նույն օրենքով սահմանված կարգով վճարված եկամուտը (ֆինանսական կամ գույքային միջոցների կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման կամ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցումը)։

Նախագծով նախատեսվում է նաև, որ հարկային մարմին ներկայացվող գրանցման հայտի հիման վրա հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան ներառում է նաև աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրերի պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման սկզբի և ավարտի ժամերը, աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ աշակերտն անցնելու է աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

4. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշումը կհամապատասխանեցվի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 10-ին ՀՕ-214-Ն օրենքի պահանջներին, ինչպես նաև կկարգավորվի 12.2023թ.-ից գործատուների կողմից հարկային մարմին ներկայացվող գրանցման հայտերի հիման վրա տեղեկատվական բազան՝ աշխատանքային պրակտիկա և մասնագիտական ուսուցում անցնող փորձնակի և աշակերտի հետ կապված անհատական տեղեկատվությունը ներառելու հարաբերությունները։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի հետ կապված չէ:

6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    29.08.2023 - 13.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2601

Տպել