Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 2-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 2-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Ներկայացվող նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր) նախապատրաստվել են 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 23-ի «Կառավարության  կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6.1 կետով սահմանված պահանջներին  համապատասխան, որի  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվել է ներքին գործերի նախարարությունը, որի կազմը համալրվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությամբ: Վերջինս իր մեջ ներառում է Անձնագրային և վիզաների վարչությունը, որպես մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում՝ համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 6-Ն հրամանի:

2․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

    Նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

     Նախագծերով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու դիմումների ձևերը սահմանելու մասին» N 3-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանքների ձևերը հաստատելու մասին» N 2-Ն հրամանները։ Այսուհետ նշված հրամաններով կարգավորվող հարաբերությունները կհաստատվեն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

   ՀՀ ներքին գործերի նախարարություն:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներիև ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

  1. Ակնկալվող արդյունքը

     Ուժը կորցրած կճանաչվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի փետրվարի 20-ի N 3-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի փետրվարի 13-ի N 2-Ն հրամանները։ Նշված հրամաններով կարգավորվող հարաբերությունները կհաստատվեն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով։

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    25.08.2023 - 09.09.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Անձնագրեր և վիզաներ, Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2112

Տպել