ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը․
«Եղեգնաձոր համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը հաստատելու մասին» Եղեգնաձոր համայնքի ավագանու որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետ պահանջների հիման վրա։
Համաձայն վերոնշյալ կարգավորումների՝ համայնքի ավագանին համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով տրամադրում է աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը։
Նախագծով կարգավորվում է համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման (այդ թվում՝ ինքնուրույն) թույլտվություն ստանալու համար պայմանները և կարգը։
- Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքի ղեկավարի կողմից աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները։
-
Քննարկվել է
25.08.2023 - 15.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարան
Դիտումներ` 2155
Տպել