Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------- 2023 թվականի     N ---- Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Ներքին աուդիտորի որակավորման կարգը և հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները հաստատելու մասին» թիվ 176-Ն որոշման (այսուհետ՝ Որորշում) Հավելված N 1-ի 38-րդ կետից հանել «յուրաքանչյուր տարի», «տարեկան» և «՝ծրագրի թեստի արդյունքները լիազոր մարմնի կողմից հրապարակվելուն հաջորդող օրը» բառերը:
  2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2014 թվականի օգոստոսի 21-ի «Ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու մասին» թիվ 541-Ն հարամանի Հավելվածում  համապատասխան փոփոխությունների իրականացումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

Երևան

  • Քննարկվել է

    25.08.2023 - 09.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2101

Տպել