ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով Մարտունի համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա:
Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։ Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից․ կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։
Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտները ծրագրվել է 3 530 410.0 հազար դրամ, ծախսերի ընդհանուր գումարը՝ 3 530 410.0 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ:
Բյուջեի եկամուտների կանխատեսում.
Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 3 530 410.0 հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 11.2 %-ով, որը կազմում է 356114.0 հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 864054.8 հազար դրամ կամ 24.5 %, 75.5 %-ը կամ 2684355.2 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներ հոդվածին:
Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։ Մասնավորապես.
1) Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտները ծրագրվել են 601400.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 17.0 %–ը։ 2023 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով 2022 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2023 թվականի հաշվարկային ցուցանիշները։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է գույքային հարկերի բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից և համայնքների միավորումից։
Տեղական տուրքերը ծրագրվել են 17110.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 0.5 %–ը։ Այն պայմանավորված է համայնքի վարչական տարածքում իրականացված գույքագրման հաշվառման հիման վրա, որոնք նպաստել են թույլտվությունների ավելացմանը։
Պետական տուրքերը ծրագրվել են 13000.0 հազար դրամ, որից՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝ 5000.0 հազար դրամ, նոտարական գրասենյակի կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 8000.0 հազար դրամ։
2) Պաշտոնական դրամաշնորհներ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները նախագծով ծրագրվել են 2680869.1 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 75.9 %–ը, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են` հիմք ընդունելով պետական բյուջեով հաստատված գումարները՝ 3486.1 հազար դրամ։
3) Այլ եկամուտներ.
2023 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 214544.8 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 6.1 %։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները, տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։
2. Բյուջեի ծախսերի կանխատեսում
Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 3 530 410.0 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 80.0 %-ը կամ 2830410.0 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ մոտ. 20%-ը կամ 700000.0 հազար դրամը ուղղվել է պահուստային ֆոնդ, որը ընթացիկ տարվա ընթացքում ավագանու որոշմամբ կարող է հատկացվել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե):
Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 24.5 %-ը բաժին է ընկել «Ապարատի պահպանման ծախսեր ոլորտին, «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 4.0%-ը՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 0.1 %-ը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 5.4 %-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 0.5 %-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 12.5 %-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 9.8 %-ը՝ «Կրթություն» ոլորտին, 21.8 %-ը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին, 1.6 %-ը՝ «Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին 19.8%։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 19.8 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
«Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում» ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը փոքր ինչ պակաս են պլանավորվել՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Ոլորտի մյուս ծրագրերում էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը պլանավորվել են հաշվի առնելով վերջին տարիների փաստացի ցուցանիշները, իսկ լրացուցիչ ծախսեր առաջանալու դեպքում այն կապահովենք պահուստային ֆոնդից համապատասխան հատկացում կատարելով:
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին կուղղվի նաև տարսկզբի ազատ մնացորդ 1088997.8 հազար դրամ գումարը, որը կծախսվի հիմնականում սուբվենցիոն ծրագրերով նախատեսվող աշխատանքների դիմաց համայնքի կողմից վճարումներ կատարելու համար։ 2023 թվականին սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել.
1․ Ասֆալտապատում
Մարտունի քաղաքի և Արծվանիստ, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն․ Գետաշեն, Վ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Վարդաձոր և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում։
2․ Սալարկում
Մարտունի քաղաքի Թումանյան, Շահումյան, Սայաթ-Նովա և Հեռուստաաշտարակի փողոցների, ինչպես նաև Ն․ Գետաշեն բնակավայրի Ն․ Դեմեր թաղամասի 1-ի փողոցից մինչև Վ Դուրան թաղամասի 10-րդ փողոցի միջակայքքում ընկած ճանապարհի մայթերի կառուցում սալարկում։
3․ Լուսավորություն
Մարտունի քաղաքի, Վարդենիկ, Վաղաշեն, Գեղհովիտ և Լիճք բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցում։
4․ Ոռոգում
Մարտունի քաղաքում և Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Մադինա, Ն․ Գետաշեն Վ․ Գետաշեն, Ծովասար, և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում և վերանորոգում։
5․ Խմելու ջրագծեր
Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ , Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի և Ծովինար, Վարդենիկ, Ձորագյուղ, Վարդաձոր բնակավայրերում խմելու ջրի կապտաժների կառուցում։
6․ Այգի հուշահամալիր
Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում արցախյան 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցում ծրագիրը։
7․ Բազմաբնակարան շենքերի տանիքներ
Մարտունի քաղաքի Պռոշյան 2, Երևանյան 36, Երևանյան42, Երևանյան 51, և Երևանյան 43 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում։
8․ Ապաստարանների կառուցում
Մարտունի քաղաքում և Վարդենիկ, Լիճք, Վարդաձոր , Երանոս բնակավայրերում 5 ապաստարանների կառուցուման աշխատանքների ձեռքբերման ծրագիրը։
9․ Գույքի և տեխնիկայի ձեռքբերում
1․ Մարտունի համայնքի կարիքների համար վերհան ավտոմեքենայի, ազդարարման շչակների, դահլիճային նստարանների և այլ անհրաժեշտ գույքի ձեռքբերման ծրագիրը։
10․ Համայնքայի շենքերի վերանորոգում
Մարտունի համայնքի Ծովինար, Աստղաձոր, Ն․ Գետաշեն, Լիճք, Ծակքար, Վարդաձոր և Երանոս բնակավայրերի մշակույթի տների վերանորոգման և Գեղհովիտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման ծրագիրը։
11․ Մանկապարտեզների կապիտալ հիմնանորոգում
Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզների ջեռուցման համակարգի ավելացում և թիվ 4 մանկապարտեզի 900 քմ շինության չվերանորոգված մասերի կապիտալ վերանորոգում, Մարտունի քաղաքի թիվ 2,3 և Արծվանիստ, Ձորագյուղ բնակավայրերի մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում, ինչպես նաև Վարդենիկ բնակավայրի մանկապարտեզի շենքի երեսպատում և խաղահրապարակի բարեկարգում և Մադինա բնակավայրի մշակույթի տան 250 քմ հատվածի հիմնանորոգում՝ մանկապարտեզ դարձնելու համար աշխատանքների ձեռքբերման ծրագիրը։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
-
Քննարկվել է
21.08.2023 - 05.09.2023
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
Դիտումներ` 2349
Տպել