Հիշել նախագիծը

«Մաքսային հսկողության իրականացման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 198-րդ հոդվածի 6-րդ մասին և 338-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել մաքսային հսկողության իրականացման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 331-րդ հոդվածի 8-րդ կետին և 347-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման նպատակներով այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման հետ կապված հարաբերությունները։
2. Մաքսային հսկողության իրականացման նպատակներով այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավումն իրականացվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 211-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշմամբ՝ սույն կարգին կից ձևին համապատասխան։
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված որոշումը մաքսային մարմնի կողմից կայացվում է, եթե մաքսային հսկողության իրականացման ընթացքում առաջացած առանձին հարցերի պարզաբանման նպատակով պահանջվում են հատուկ և (կամ) գիտական գիտելիքներ, որոնց մաքսային մարմնի պաշտոնատար անձինք չեն տիրապետում, իսկ փորձագետների կամ մասնագետների ներգրավումն իրականացվում է այն պետական մարմնից, որին օրենսդրությամբ վերապահված են համապատասխան լիազորություններ։
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված որոշման կայացման նպատակով մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինը հարցում է կատարում այն պետական մարմնին, որից ակնկալվում է համապատասխան փորձագետների կամ մասնագետների ներգրավումը՝ մանրամասն նկարագրելով այն գործողությունները, որոնց կատարման անհրաժեշտությունն առկա է և այն հարցերի շրջանակը, որոնք առաջադրվում են տվյալ անձանց։
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված պետական մարմինը մաքսային մարմնի հարցումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնին ներկայացնում է համապատասխան փորձագետների կամ մասնագետների ներգրավման՝ հնարավոր կամ անհնարին լինելու վերաբերյալ տեղեկատվություն։
6. Պետական մարմնի կողմից համապատասխան փորձագետների կամ մասնագետների՝ մաքսային հսկողության իրականացմանը ներգրավման հնարավորության դեպքում պետական մարմնի կողմից սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետում մաքսային մարմին են ներկայացվում նաև համապատասխան փորձագետների կամ մասնագետների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) փորձագետի կամ մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը․
2) փորձագետի կամ մասնագետի զբաղեցրած պաշտոնը։
7. Մաքսային հսկողության իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի այլ ստորաբաժանումներից համապատասխան մասնագետների կամ փորձագետների ներգրավման անհրաժեշտության դեպքում սույն կարգով նախատեսված տեղեկությունների փոխանակումն իրականացվում է մաքսային մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման միջև։
8. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի կողմից մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով, կայացվում է սույն կարգի 2-րդ կետով նախատեսված որոշումը, որի մեջ ներառվում են՝
1) մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի (պաշտոնատար անձանց) վերաբերյալ տեղեկություններ․
2) այն պետական մարմնի անվանումը, որտեղից ներգրավվել են փորձագետները կամ մասնագետները․
3) մաքսային հսկողության իրականացմանը ներգրավված փորձագետների կամ մասնագետների անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը․
4) փորձագետին կամ մասնագետին հանձնարարվող գործողությունների նկարագիրը և (կամ) առաջադրվող հարցերը․
5) մաքսային հսկողության իրականացման վայրը, փորձագետի կամ մասնագետի՝ մաքսային հսկողության իրականացման վայր ժամանման ամսաթիվը և ժամը, եթե այդպիսի անհրաժեշտությունն առկա է, ինչպես նաև փորձագետի կամ մասնագետի՝ մաքսային հսկողությանը ներգրավման տևողությունը․
6) մաքսային հսկողության այն օբյեկտների նկարագիրը, որոնց առնչությամբ իրականացվող մաքսային հսկողության նպատակներով ներգրավվել են փորձագետներն ու մասնագետները։
9. Այլ պետական մարմիններից համապատասխան փորձագետների կամ մասնագետների ներգրավման վերաբերյալ որոշման օրինակը՝ այդպիսի որոշման ընդունման օրվանից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի կողմից ուղարկվում է այն պետական մարմին, որից ներգրավվել են փորձագետներն ու մասնագետները։
10. Այլ պետական մարմիններից սույն կարգով նախատեսված փորձագետների կամ մասնագետների ներգրավման արդյունքում տվյալ փորձագետը կամ մասնագետը մաքսային հսկողության աշխատանքներում ներգրավվելու կապակցությամբ լրացուցիչ վարձատրության ենթակա չէ։
11. Սույն կարգին համապատասխան մաքսային հսկողության իրականացմանը ներգրավված փորձագետների կամ մասնագետների կողմից իրականացված գործողությունների արդյունքներն արտացոլվում են մաքսային հսկողության իրականացման արդյունքներն ամփոփող՝ մաքսային մարմնի կողմից օրենսդրությանը համապատասխան կազմվող փաստաթղթում։
12. Սույն կարգին համապատասխան մաքսային հսկողության իրականացմանը ներգրավված փորձագետները կամ մասնագետները չպետք է հրապարակեն մաքսային հսկողությանը ներգրավման արդյունքում իրենց հայտնի դարձած՝ պետական, առևտրային, հարկային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության և մաքսային գործի ոլորտում այլ գործունեության մասնակիցներին առնչվող գաղտնի տեղեկությունները։


Ձև

ՈՐՈՇՈՒՄ N «_________________________»/«___________»/«_______________»

                                  (մաքսային մարմնի ծածկագիր)         (ամսաթիվ)        (գրանցման համար)                

 

ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Մաքսային մարմնի անվանումը

—————————————————————————————————————

2. Այն անձի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում)), որի նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողությունը

—————————————————————————————————————

3․ Այն պետական մարմնի անվանումը, որտեղից ներգրավվել են փորձագետները կամ մասնագետները․

—————————————————————————————————————

4. Մաքսային հսկողության իրականացմանը ներգրավված փորձագետների կամ մասնագետների անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը․

—————————————————————————————————————

5. Փորձագետին կամ մասնագետին հանձնարարվող գործողությունների նկարագիրը և (կամ) առաջադրվող հարցերը․

—————————————————————————————————————

6․ Մաքսային հսկողության իրականացման վայրը, փորձագետի կամ մասնագետի՝ մաքսային հսկողության իրականացման վայր ժամանման ամսաթիվը և ժամը, եթե այդպիսի անհրաժեշտությունն առկա է, ինչպես նաև փորձագետի կամ մասնագետի՝ մաքսային հսկողությանը ներգրավման տևողությունը․

—————————————————————————————————————

7․ Մաքսային հսկողության այն օբյեկտների նկարագիրը, որոնց առնչությամբ իրականացվող մաքսային հսկողության նպատակներով ներգրավվել են փորձագետներն ու մասնագետները․

—————————————————————————————————————

 

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

 

______________________________             ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

  • Քննարկվել է

    21.08.2023 - 05.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1999

Տպել