Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի ընդունմամբ մեծ հզորությունների կառուցման պարտավորությունը կկրեն կառուցապատողները, ովքեր իրենց ուժերով ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ համաձայնեցված նախագծով կկառուցեն բազմաբնակարան շենքերի ու թաղամասերի էլեկտրամատակարարման ապահովման համար համապատասխան ենթակառուցվածքները, կազատվեն ընկերությանը միացման վճար վճարելու պարտավորությունից, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր միջոցները կուղղի իր ներդրումային ծրագրով նախատեսված՝ սպառողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը։

  • Քննարկվել է

    18.08.2023 - 03.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2753

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Բուրմանյան

23.08.2023

1. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ նախատեսվում է, որ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում սպառման համակարգի միացումը Բաշխման ցանցին իրականացվում է Դիմող անձի կողմից Բաշխողին կառուցված էլեկտրատեղակայանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանով։ Կառուցված էլեկտրատեղակայանքները սեփականության իրավունքով փոխանցվում են Բաշխողին 100 000 դրամ արժեքով՝ նախքան բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման փաստագրումը։ Վերը նշված պարբերության դրույթն ուղղակիորեն հակասում է ՀՀ քաղ. օր-ի 163 հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, ինչպես նաև 279 հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով` 1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (հոդված 281). 2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (հոդված 282). 3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հոդված 218). 4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (հոդված 284). 5) կատարվում է ռեկվիզիցիա (հոդված 285). 6) կատարվում է բռնագրավում (հոդված 288). 7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (63 և 67 հոդվածներ). 8) գույքն օտարվում է` սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում. 9) կատարվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում: 2. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության դրույթով արարքը որակավորվում է ՀՀ Քր. օր-ի «Խարդախությունը» 255, «Շորթումը» 258 և «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» 441 հոդվածներով նախատեսված հանցագործություններ:

Տեսնել ավելին