<<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի
N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի <<Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին>> N 1085-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում, 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 1-ին և 2-րդ հավելվածների վերնագրերում, 1-ին հավելվածի 1-ին և 2-րդ կետերում <<ու ռազմաուսումնական>> բառերը փոխարինել <<, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ռազմաուսումնական>> բառերով.
2) որոշման նախաբանում <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի>> բառերը փոխարինել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի>> բառերով.
3) որոշման 1-ին հավելվածում՝
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում <<համար>> բառից առաջ լրացնել <<և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների>> բառերը,
բ. լրացնել նոր 3.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
<>,
գ. 5-րդ կետում <<ռազմաուսումնական>> բառից առաջ լրացնել <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների,>> բառերը, իսկ <<Զինվորական ծառայություն անցնելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի>> բառերը փոխարինել <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի>> բառերով.
4) որոշման 2-րդ հավելվածում լրացնել նոր 2.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
<
NN ը/կ |
Զինվորական կոչումը |
Ամսական չափը (դրամ) |
1. |
Ավագ |
45 000 |
2. |
Ավագ սերժանտ |
43 000 |
3. |
Սերժանտ |
40 000 |
4. |
Կրտսեր սերժանտ |
38 000 |
5. |
Եֆրեյտոր |
36 000 |
6. |
Շարքային |
35 000 |
>>:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
15.12.2017 - 30.12.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 7892
Տպել