Հիշել նախագիծը

«Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ _________________ 2023___ թվականի N ______-Ն

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՄԻՋՈՑ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                                                                                       

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ և 271-րդ հոդվածի 5-րդ մասերի երկրորդ պարբերություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. Սահմանել, որ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում հիշատակված դեպքերում ենթակա է ապահովման միայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եղանակով: Կարգավորումը չի տարածվում Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասով հիշատակված անձանց նկատմամբ
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս անց:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                             ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    17.08.2023 - 01.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14303

Տպել

Առաջարկներ`

Hayk Gevoyan

30.08.2023

նախագծի ընդունմամբ ՀՀ քաղաքացիները իրենց վերոհիշյալ մեքենաները կվաճառեն Վրաստանում, կգան Հայաստան և այդ նույն գումարով կգնեն LADA կամ OPEL մակնիշի ավտոմեքենա, որոնք, որպես կանոն, վարորդից ավելի տարիքով են: Ուստիև կավելանան վթարները՝ քանի որ նշված ավտոմեքենաները չունեն անվտանգության այն երաշխիքները, որոնք ունեին համարժեք, բայց Վրաստանի հաշվառում ունեցող արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները: Այս մեքենաները ավելի հաճախ կփչանան ճանապարհի երթևեկելի մասերում, կստեղծեն վթարային իրավիճակներ, խցանումներ

Ռոբերտ Ազրոյան

30.08.2023

Խնդրում եմ հաշվի առնել, որ Վրաստանում ապրում են նաև ՀՀ քաղաքացիներ, աշխատանքի բերումով, և տարվա ընթացքում` կարճաժամկետ (մի քանի օրով) այցելում են Հայրենիք իրենց սեփական ավտոմեքենայով, և չունեն 5֊10 միլիոն որ դեպոզիտային հաշվին փոխանցել։ Սահմանեք իրենց համար կարճաժամկետ օրաքանակ։

Hak Aghabekyan

29.08.2023

Սոցիալական արդարություն չի լինի, քանի որ օրենքը բարենպաստ կլինի ֆինանսապես կայուն քաղաքացիների համար, իսկ միջին խավի համար օրենքը ուղակի չի գործի և կխախտվի քաղաքացու սահմանադրական իրավունքը, այն է սոցյալական հավասարությունը։

Տեսնել ավելին