Նախագիծը չի ընդունվել
«Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-189-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «բացառությամբ պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի օտարման դեպքերի.» բառերը փոխարինել « բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող չկառուցապատված հողերի և պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողերի և անշարժ գույքի օտարման դեպքերի.» բառերով.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2023 թ. -------- --
Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական գույքի օտարման ժամանակ գույքի վաճառքի գինը հաշվարկվում է՝ ելնելով գույքի գնահատված արժեքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում պետական գույքի վաճառքի գինը հաշվարկվում է՝ ելնելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից։
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օտարման ենթակա պետական գույքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
- Օտարման ենթակա պետական անշարժ գույքի գինը հաշվարկվում է՝ ելնելով գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից։»։
Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2023 թ. ------- --
Երևան
-
Քննարկվել է
14.08.2023 - 29.08.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 2454
Տպել