«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 112-րդ հոդվածի 3-րդ մասին, 122-րդ հոդվածի 4-րդ մասին և 131-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԿԱՐԳ
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման հետ կապված հարաբերությունները:
- «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառումը վերամշակման մաքսային ընթացակարգերի հայտարարատուները (այսուհետ՝ հայտարարատու) վարում են հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
- Հայտարարատուների կողմից սույն կարգի 2-րդ կետին համապատասխան վարվող հաշվառումը պետք է ապահովի վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների, ապրանքների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի, թափոնների, մնացորդների, կորուստների վերաբերյալ ամբողջական տեղեկությունների՝ մաքսային մարմիններին տրամադրման հնարավորությունը:
- Հայտարարատուն ապրանքների վերամշակման համար սահմանված ժամկետների սահմաններում, վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների և այդպիսի ապրանքների վերամշակման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ հաշվետվություն) է ներկայացնում այն մաքսային մարմին, որը տրամադրել է վերամշակման թույլտվությունը սույն կարգի ձև N1-ին և N2-ին համապատասխան:
- Հաշվետվությունը մաքսային մարմին է ներկայացվում մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված:
- Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության պարագայում հաշվետվությունները կարող են մաքսային մարմին ներկայացվել թղթային ստորագրված եղանակով՝ ներկայացնելով նաև այդպիսի հաշվետվությունների էլեկտրոնային օրինակները:
- Սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում, անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքների վերացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինն ապահովում է թղթային եղանակով ներկայացված հաշվետվությունների մուտքագրումը Համակարգ՝ Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո:
- Հաշվետվությունները ներկայացվում են վերամշակման գործողությունների իրականացումից հետո՝ վերամշակման համար մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետի ավարտից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
- Անկախ սույն կարգի 8-րդ կետից, նախքան հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտը, մաքսային մարմինը կարող է հայտարարատուից պահանջել հաշվետվությունների ներկայացում՝ Համակարգի միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով հարցում ուղակելով հայտարարատուին:
- Հայտարարատուն սույն կարգի 9-րդ կետով նախատեսված հարցումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համապատասխան հաշվետվությունները:
- Հաշվետվությունները սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ թերի ներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
- Հաշվետվությունները գրանցվում են մաքսային մարմնում՝ ստանալով գրանցման հերթական համար:
- Սույն հավելվածի Ձև N1-ով սահմանված հաշվետվության 3-րդ բաժնի 5-րդ, 4-րդ բաժնի 5-րդ և 5-րդ բաժնի 1-ին աղյուսակի 4-րդ սյունակները լրացվում են, եթե ապրանքները հաշվետվության ներկայացման պահի դրությամբ հայտարարագրվել են համապատասխան մաքսային ընթացակարգերով.
- Սույն հավելվածի Ձև N2-ով սահմանված հաշվետվության 3-րդ բաժնի 5-րդ սյունակը լրացվում է, եթե ապրանքները հաշվետվության ներկայացման պահի դրությամբ հայտարարագրվել են համապատասխան մաքսային ընթացակարգերով:
- Այն դեպքում վերամշակման գործառնությունների իրականացման արդյունքում առաջացած թափոնները ենթակա չեն հետագա առևտրային նպատակներով օգտագործման, ապա սույն կարգի ձև N1-ին համապատասխան ներկայացվող հաշվետվությանը կից ներկայացվում են նաև թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների վնասազերծման, թաղման, ուտիլիզացման, ոչնչացման փաստը հաստատող փաստաթղթերը:
Ձև N1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N___________
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԿԱՄ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Հայտարարատուի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները
_________________________________________________________________________________
- Տեղեկություններ վերամշակման մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերաբերյալ
N |
Ապրանքների անվանումները |
Չափման միավորը |
Քանակը |
Մաքսային հայտարարագրի համարը |
Մաքսային հայտարարագրում հերթական համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
- Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի վերաբերյալ
N |
Ապրանքների անվանումները |
Չափման միավորը |
Քանակը |
Ապրանքների արժեքը (ՀՀ դրամով) |
Մաքսային հայտարարագրի գրանցման համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
- Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված մնացորդների վերաբերյալ
N |
Ապրանքների անվանումները |
Չափման միավորը |
Քանակը |
Ապրանքների արժեքը (ՀՀ դրամով) |
Մաքսային հայտարարագրի գրանցման համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
- Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված թափոնների վերաբերյալ
1) Հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար պիտանի թափոնների վերաբերյալ՝
N |
Թափոնների նկարագիրը |
Չափման միավորը |
Քանակը |
Մաքսային հայտարարագրի գրանցման համարը |
1 |
2 |
3 |
4 |
|
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
… |
|
|
|
|
2) Հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի թափոնների վերաբերյալ
N |
Թափոնների նկարագիրը |
Չափման միավորը |
Քանակը |
Թափոնների հեռացման վայրերը շահագործողներին թափոնների հանձնման թույլտվության համարը |
Թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների թաղման, վնասազերծման, տեղադրման, ուտիլիզացման փաստը հաստատող փաստաթղթի համարը |
Թափոնների հեռացման վայրերը շահագործողների կողմից թափոնների թաղման, վնասազերծման, տեղադրման, ուտիլիզացման ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
- Տեղեկություններ համարժեք փոխարինված Եվրասիական տնտեսական միության ապրանքների վերաբերյալ
N |
Փոխարինված ապրանքների անվանումները |
Չափման միավորը |
Քանակը |
Ապրանքների արժեքը (ՀՀ դրամով) |
Մաքսային հայտարարագրի գրանցման համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
- Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված կորուստների վերաբերյալ
___________________________________________________________________________________
Հայտարարատուի (լիազորված անձի)՝
______________________________ ___________________
(անվանում) (ստորագրություն)
Ձև N2
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N___________
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Հայտարարատուի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները
_________________________________________________________________________________
- Տեղեկություններ վերամշակման մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերաբերյալ
N |
Ապրանքների անվանումները |
Չափման միավորը |
Քանակը |
Մաքսային հայտարարագրի համարը |
Մաքսային հայտարարագրում հերթական համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
- Տեղեկություններ վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի վերաբերյալ
N |
Ապրանքների անվանումները |
Չափման միավորը |
Քանակը |
Ապրանքների արժեքը (ՀՀ դրամով) |
Մաքսային հայտարարագրի գրանցման համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
- Համարժեք օտարերկրյա ապրանքներով փոխարինման վերաբերյալ տեղեկություններ
N |
Փոխարինված ապրանքների անվանումները |
Չափման միավորը |
Քանակը |
Ապրանքների արժեքը (ՀՀ դրամով) |
Մաքսային հայտարարագրի գրանցման համարը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1 |
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
Հայտարարատուի (լիազորված անձի)՝
______________________________ ___________________
(անվանում) (ստորագրություն)
-
Քննարկվել է
14.08.2023 - 29.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2228
Տպել