Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամութուն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքների ընդունմամբ։

 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

 

Ենթաօրենսդրական որոշումներում կիրառվում է հաշմանդամ, հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խումբ, կարգ, բժշկասոցիալական փորձաքննություն և այլ տերմիններ, իսկ գործող օրենսդրությամբ կիրառվում է հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ և ֆունկցիոնալության գնահատում և այլ սահմանումներ, որոնք անհրաժեշտ են  սահմանել ենթաօրենսդրական իրավական ակտերում։

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

 

Ներկայացված նախագծով Կառավարության որոշումների ձևակերպումները համապատասխանեցվում են  գործող օրենսդրությանը։ Մասնավորապես,  նախագծով առաջարկվում է՝

1)  «Հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով․ 

2) «առաջին խմբի հաշմանդամ» բառերին զուգահեռ լրացնել  «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձ» բառերը, «երկրորդ խմբի հաշմանդամ» բառերի հետ՝ «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձ», «երրորդ խմբի հաշմանդամ» բառերի հետ՝ «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում հաշմանդամություն ունեցող անձ» բառերը։ 

3) «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ» բառերը փոխարինել «աջակցող միջոցներ» և այլն։

 

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

5.

Ակնկալվող արդյունքը

 

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը։

 

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

 

Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

 

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

 Նախագիծը մասամբ փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերությունից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա»։

 

 

  • Քննարկվել է

    11.08.2023 - 28.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2205

Տպել