Լրամշակման փուլում է
ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » _____________ 2023 թվականի
N - Ն
ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ___-ի N ___-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու ընթացակարգերն ու պայմանները:
- ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐՈՂԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
- Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմերի կինոթատրոնային, ինչպես նաև հաղորդալարով հեռարձակում (ներառյալ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ հեռուստատեսային կամ արբանյակային կապը) կամ համացանցային կապի միջոցով (առցանց կինոթատրոն) կոմերցիոն ցուցադրություն կազմակերպող իրավաբանական կամ ֆիզիկական անձիք համարվում են տնտեսվարող սուբյեկտ (այսուհետ՝ ֆիլմ ցուցադրող):
- Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողները ներկայացնում են ազգային մարմին՝ հաշվետվությունները մուտքագրելով միասնական ավտոմատացված համակարգ (այսուհետ՝ ՄԱՀ):
- Հայաստանի Հանրապետության տարածքում բաց և փակ տեղանքներում, հաղորդալարով հեռարձակում (ներառյալ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ հեռուստատեսային կամ արբանյակային կապը) կամ համացանցային կապի միջոցով (առցանց կինոթատրոն) ֆիլմի կոմերցիոն ցուցադրության մասին տեղեկատվությունը ֆիլմ ցուցադրողի կողմից ներկայացվում է Ազգային մարմին՝ ցուցադրությունների հաշվետվությունները մուտքագրելով ՄԱՀ:
- Տեղեկատվությունը մուտքագրվում է ՄԱՀ՝ ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
- Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային ֆիլմերի ցուցադրումը մեկ հեռարձակողի կամ մեկ կինոթատրոնի կողմից չի կարող պակաս լինել ամսական ֆիլմերի ցուցադրման ընդհանուր քանակի 15 տոկոսից։
- Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների 10 տոկոսը ֆիլմ ցուցադրողները հատկացնում են Ազգային մարմնի դրամագլխին՝ «Կինեմատոգրաֆիայի ոլորտի աջակցության դրամագլխին հատկացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության կարգի համաձայն:
- «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ֆիլմ ցուցադրողների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտները:
- ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Ֆիլմի վճարովի ցուցադրում իրականացնող ֆիլմ ցուցադրողը մուտքագրում է ՄԱՀ կինոթատրոնի անվանման, ցուցադրության ամսաթվի (տարի, ամիս, օր), ժամի, սեանսի անվանման, ֆիլմի անվանման, վարձույթի վկայականի համարի, կինոդահլիճի համարի, շարքի, տեղի, տոմսի գնի, տոմսի զեղչի, վաճառված յուրաքանչյուր տոմսի վերաբերյալ տեղեկատվությունը:
- Նշված տեղեկատվությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի տոմսում ներառված տեղեկատվությանը, որի ձևանմուշը հաստատվում է սույն կարգով՝ որպես հաշվետվության ձև (ՁԵՎ 1), և օգտագործվում է կինոդահլիճում ֆիլմի ցուցադրությունների ժամանակ:
- Ֆիլմ ցուցադրողն ինքնուրույն՝ սեփական միջոցներով իրականացնում է տոմսերի վաճառքն ապահովող սարքավորումների, ծրագրա-սարքավորման միջոցների ձեռքբերումը, տեղադրումը, միացումը և օգտագործումը, և ապահովում է տոմսում ներառված տեղեկատվության ավտոմատ փոխանցումը ՄԱՀ՝ կինոդահլիճում ֆիլմի ցուցադրությունների ընթացքում վաճառված յուրաքանչյուր տոմսի վերաբերյալ:
- ՄԱՀ-Ի ՕՊԵՐԱՏՈՐԸ
- ՄԱՀ-ի օպերատորի գործառույթներն իրականացնում է Ազգային մարմինը:
- Ազգային մարմինը ուսումնասիրում է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև այդ ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները և դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն:
- Ազգային մարմինը իրականացնում է ՄԱՀ-ի շահագործման, այդ թվում՝ ֆիլմ ցուցադրողների կողմից համակարգում մուտքագրված տեղեկատվության մշակման, ինչպես նաև այդ նպատակով ծրագրային ապահովման մշակման գործունեություն:
- ՄԱՀ-ի ստեղծման և շահագործման ծախսերն իրականացվում են՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատկացումների հաշվին:
- ՄԱՀ-ում առկա տեղեկատվությունը բաց է և հասանելի ցանկացած շահագրգիռ անձի համար:
- ՄԱՀ-ում տեղեկատվության մուտքագրման տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման, տեղեկատվության պաշտպանության (այդ թվում՝ չարտոնված մուտքից) և այլ իրավակարգավորումներն ամրագրվում են ֆիլմի ցուցադրողի և Ազգային մարմնի միջև կնքված պայանագրով:
- Ֆիլմ ցուցադրողի կողմից սույն կարգով սահմանված տեղեկատվությունը չտրամադրելը և/կամ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելը ենթակա է պատասխանատվության` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն:
ՁԵՎ № 1
ՏՈՄՍԻ ՁԵՎԸ ՈՐՊԵՍ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ,
ՈՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Տոմսի սերիան և համարը կամ տոմսի յուրահատուկ համարը (էլեկտրոնային տոմսի կամ հսկիչ-դրամարկղային տեխնիկայի օգտագործմամբ տրվող տոմսի համար), այլ տեղեկատվություն:
(նշվում են հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները (ռեկվիզիտները) (ֆիլմի ցուցադրողի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաշվետվությունների ձեւ ձեւավորելու դեպքում)
Տեղեկություն ֆիլմ ցուցադրողի մասին
(իրավաբանական անձանց համար նշվում են անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը (հասցեն), ՀՎՀՀ, անհատ ձեռնարկատերերի համար նշվում է ազգանունը, անունը, հայրանունը (վերջինս՝ առկայության դեպքում), գտնվելու վայրը (հասցեն), ՀՎՀՀ-ն)
Կինոթատրոնի անվանումը, կինոթատրոնի հասցեն
Ցուցադրման մանրամասները
(նշվում են ֆիլմի անվանումը, սեանսի անվանումը (եթե տարբերվում է ֆիլմի անվանումից), ֆիլմի ձևաչափը (2D, 3D և ֆիլմի այլ ձևաչափեր), վարձույթի վկայականի համարը, ֆիլմի դասակարգման նշանը, դահլիճի համարը կամ անվանումը, սեանսի ամսաթիվը (տարի, ամիս, օր), սեանսի ժամը, շարքի համարը, տեղի համարը, տոմսի գինը, զեղչի մասին տեղեկատվությունը* (առկայության դեպքում)
*Նշվում է այն գումարը, որով նվազեցվում է տոմսի գինը՝ հաշվի առնելով արտոնությունները և ակցիաների կամ այն տոկոսը, որով նվազեցվում է տոմսի գինը:
Տեղեկատվություն տոմսի ձևի մասին
(տոմսի ձևաթուղթը պատրաստողի անվանումը և (կամ) կրճատ անվանումը (առկայության դեպքում), գտնվելու վայրը (հասցեն) և ՀՎՀՀ նշվում են ֆիլմի ցուցադրողի պատվերով տոմսի ձևաթուղթը պատրաստելու դեպքում)
Հաստատված է ում կողմից (Կառավարության որոշում, նախարարի հրաման, այլ)
-
Քննարկվել է
10.08.2023 - 25.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2857
Տպել