Հիշել նախագիծը

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով (ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։) սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:

Նշված դրույթը հնարավորություն է տալիս ուսումնական հաստատությունում աշխատող յուրաքանչյուր ուսուցչի, ով չի համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը ստանալ բարձրագույն կրթություն մանկավարժական համապատասխան որակավորմամբ՝ ապահովելով օրենքով սահմանված պահանջը:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը

Կրթության պետական զարգացման ծրագիրը մշակված է 2018-2030 թվականների համար և նախատեսում է կրթության բովանդակության, կազմակերպման ամբողջական վերանայում: Այս համատեքստում նախատեսվում է նաև իրականացնել հանրակրթական հաստատությունների ուսուցիչների որակի բարելավում, մասնավորապես, մանկավարժական կրթության արդիականացում՝ ապահովելով մանկավարժական մասնագիտությունների ցանկի, ուսուցիչների պատրաստման, որակավորման բնութագրերի, մասնագիտական գիտելիքների և կարողությունների համապատասխանությունը հանրակրթության ժամանակակից պահանջներին, ուսումնական պրակտիկայի արդյունավետ համակարգի ներդրում:

Օրենքի դրույթի ամրագրումից հետո «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով  սահմանված պահանջներին չհամապատասխանող ուսուցիչներին հնարավորություն է տրվել հեռակա ուսուցմամբ ստանալ բարձրագույն կրթություն:

 

Ընդամենը

բարձրագույն

թերի բարձրագույն

միջին մասնագիտական

ավարտել են չհավատարմագրված բուհ

ունեն միջնակարգ ընդհանուր կրթություն

ընդամենը

Կանայք

ընդամենը

կանայք

ընդամենը

կանայք

ընդամենը

կանայք

ընդամենը

կանայք

ընդամենը

կանայք

2010-11

40376

34196

34256

29218

721

580

5159

4254

84

73

156

71

2011-12

41757

35117

36028

30530

537

409

4963

4066

56

44

173

68

2012-13

40830

34405

35591

30246

427

294

4597

3768

46

37

169

60

2013-14

39797

33738

35081

29997

345

246

4194

3417

37

28

140

50

2014-15

39018

33149

34713

29746

290

209

3857

3125

40

30

118

39

2015-16

38690

32965

34774

29867

259

188

3515

2854

29

21

113

35

2016-17

38273

32635

34699

29806

236

176

3208

2597

32

24

98

32

 

2010-2011-ից 2016-2017 ուսումնական տարիների տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ թվով ուսուցիչներ օգտվել են ընձեռված հնարավորությունից, ուստի ենթադրվում է, որ նշված ժամկետը երկարաձգելու պարագայում` վերջիններիս թիվը կավելանա:

Ելնելով վերոգրյալից՝ նպատակահարմար է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը:

 

  1. 3. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ և սովորողների հետ կրթական և դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը  մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    13.12.2017 - 28.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15406

Տպել

Առաջարկներ`

Նվեր Արզունյան

19.12.2017

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում եմ լրացնել հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները հետևյալ բովանդակությամբ. «Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 28-ից 30-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ. 28) հաստատում է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության գրադարանի հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի և դասագրքերի, էլեկտրոնային պաշարների և ուսուցչի ձեռնարկների գրանցամատյանի ձևաթղթերը և վարման կարգը. 29) հաստատում է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության գրադարանային հավաքածուի օգտագործման ձևաթուղթը, հաշվառման, պահպանության և վերականգնման կարգը. 30) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գրադարաններում դասագրքերը, ձեռնարկները, ուսումնաօժանդակ նյութերը (էլեկտրոնային ռեսուրսները) գործածության երաշխավորելու կարգը:»: Նշված առաջարկության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ մինչ օրս որևէ իրավական ակտով կարգավորված չէ հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանների գործունեության կարգը: Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքը չի տարածվում հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանների գործունեության վրա:

Ռաիսա Գալստյան

19.12.2017

Օրենքում կատարվող փոփոխությունն, իրոք, տեղին ու անհրաժեշտ է, սակայն անհավասար պայմաններում են հայտնվում միջին մասնագիտական (մանկավարժական) կրթությամբ, համապատասխան ստաժով այն ուսուցիչները, ովքեր տարբեր պատճառներով ստիպված են եղել ազատվել աշխատանքից (բնակավայրի փոփոխություն, ժամերի կրճատում, հիվանդություն և այլն): Նշված անձինք այլևս չեն կարողանում զբաղվել իրենց մասնագիտությամբ, քանի դեռ չեն բավարարում օրենքի պահանջներին: Առաջարկում եմ ավելացնել անցումային դրույթ նաև աշխատել ցանկացող և համապատասխան որակավորում և մանկավարժական (օրինակ՝ 5 տարուց ավելի) ստաժ ունեցող անձանց համար: Տեսչության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ բազմաթիվ դպրոցներ կարիք ունեն տեխնոլոգիայի, կերպարվեստի, երաժշտության և այլ ուսուցիչների, սակայն պարբերաբար հայտարարված մրցույթները չեն կայանում բարձրագույն կրթությամբ և համապատասխան որակավորմամբ դիմողներ չլինելու պատճառով: Գալստյան Ռաիսա

Տեսնել ավելին