Լրամշակման փուլում է
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
« » _____________ 2023 թվականի
N - Ն
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Հաստատել՝ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:
ՆԱԽԱՐԱՐ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի 2023 թվականի
____________ ___-ի N ___-Ն Հրաման
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները:
- ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- Ազգային մարմնի խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով:
- Ազգային մարմնի կառավարման բարձրագույն մարմինը՝ խորհուրդը կազմվում է յոթ անդամից, որում ընդգրկվում են`
1) լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.
4) չորս մասնագետ (այդ թվում` օտարերկրյա)՝ մրցութային կարգով։
- Խորհրդի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից այն թեկնածուն, որն ունի կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
1) ստացել է կինոփառատոնի մրցանակ.
2) համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է.
3) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ:
- Ազգային մարմնի խորհրդի կազմում չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է Ազգային մարմնի տնօրեն կամ աշխատակից:
- Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Ազգային մարմնի կանոնադրությամբ:
- Սույն կարգի 2-րդ կետով սահմանված խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց 30 աշխատանքային օր առաջ խորհրդի անդամին առաջադրող մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, առաջադրում է խորհրդի անդամի նոր թեկնածու:
- Ազգային մարմնի ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի պահանջներին:
- Լիազորված մարմինը, հիմք ընդունելով առաջադրող մարմնի կողմից առաջարկված խորհրդի անդամի թեկնածուի տվյալները, սույն կարգի պահանջներին համապատասխան, 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է խորհրդի կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման առկայության դեպքում` մերժում է խորհրդի կազմում առաջարկված տվյալ անձի թեկնածությունը:
- «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ կետով նախատեսված ժամկետից շուտ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում, խորհրդի նոր անդամի լիազորություններն ավարտվում են խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտի հետ միաժամանակ:
- Խորհրդի առաջին նիստը վարում է խորհրդի տարիքով ավագ անդամը:
- Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
- Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստանում ձայների մեծամասնությունը, ապա 2 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվում է նոր քվեարկություն:
- Նոր քվեարկության արդյունքում ևս խորհրդի նախագահ չընտրվելու դեպքում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
- Խորհրդի նիստերն արձանագրում է խորհրդի նախագահի կողմից առաջադրված և խորհրդի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված (քվեարկության բաց կամ փակ ձևը որոշում է խորհուրդը) քարտուղարը:
- Խորհրդի նիստերը գումարվում են կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազոր մարմնի, տնօրենի կամ խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:
- ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՈՒՆՆ
ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- Լիազորված մարմինը՝ Ազգային մարմնի հիմնադրումից 2-ամսյա ժամկետում հայտարարում է մրցույթ՝ ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող տնօրենի ընտրության համար:
- Տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:
- Ազգային մարմնի տնօրենը նշանակվում է 3 տարի ժամկետով.
- Ազգային մարմնի տնօրեն կարող է ընտրվել «Կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների գնահատման չափանիշները հաստատելու մասին» լիազորված մարմնի հրամանով սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած տնօրենի պաշտոնի երեք հավակնորդներից այն թեկնածուն, որի` կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրն արժանանում է խորհրդի հավանությանը:
- Տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել տնօրենի պաշտոնում:
-
Քննարկվել է
10.08.2023 - 25.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2754
Տպել