Լրամշակման փուլում է
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետև՝ ՀԾՀ) տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին»:
Նման պայմաններում կարգավորումից դուրս են մնացել այն օտարերկրյա անձինք, որոնք օրինական հիմքով գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (մուտքի վիզայի ժամկետում ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները և այլ):
Մինչդեռ, համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի (այսուհետև՝ Օրենք) 3-րդ հոդվածի հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է հետևյալ ծառայություններն իրականացնելիս՝
1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ,
2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ (բացառությամբ համայնքի բյուջե վճարվող գումարների),
3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ,
4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:
Վերոգրյալով պայմանավորված՝ ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից վարվող համակարգերի ծրագրային ապահովումն իրականացվում է ՀԾՀ-ի հենքով:
Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիները կարող են իրենց իրավունքներն իրացնել բացառապես ՀԾՀ ունենալու միջոցով, որպիսի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան կարգավորումներ սահմանել Օրենքում:
Անհրաժեշտ է նկատել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով գտնվող օտարերկրացիներին տրամադրվում է ՀԾՀ, մինչդեռ Օրենքում բացակայում է համապատասխան դրույթը, ուստի անհրաժեշտություն է առաջանում միևնույն իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերը համապատասխանեցնելու նպատակով Օրենքում կատարել համապատասխան լրացում:
Մասնավորապես՝ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում կատարել լրացում՝ նախատեսելով Հայաստանի Հանրապետությունում նաև գտնվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն:
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով նախատեսվում է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում կատարել լրացում՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն ՀԾՀ հատկացնելու համար ևս հիմք սահմանելու նպատակով:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։
5․ Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող և գտնվող օտարերկրացիների օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրացումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
10.08.2023 - 25.08.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 3014
Տպել