«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահմանելու մասին» ՀՀ որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ _____________ 2023 թվականի թիվ _____-Ն
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաեվ նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները սահմանելու մասին
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև նախնական որոշումների կիրառության կարգն ու ժամկետները՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշմամբ հաստատվող կարգում նախատեսված դիմումը և դրա հետ ներկայացվող փաստաթղթերը թղթային եղանակով կարող են ներկայացվել մաքսային մարմին մինչև էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման համար համակարգի ներդրումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
_________ թիվ____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (այսուհետ՝ Ապրանքներ) մաքսային արժեքի որոշման վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման, ինչպես նաև նախնական որոշումների կիրառության ու ժամկետների հետ կապված հարաբերությունները:
- Նախնական որոշումն ընդունում է մաքսային մարմինը՝ հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կողմից (այսուհետ՝ Դիմումատու) մաքսային մարմին ներկայացվող՝ սույն կարգի Ձև 1-ով նախատեսված դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա:
- Նախնական որոշում ստանալու համար Դիմում կարող է ներկայացվել, եթե՝
- Ապրանքները ներմուծվում են անհատույց պայմանագրերով (նվիրատվության, անհատույց մատակարարման պայմանագրերով, օրինակ՝ գովազդային, ցուցահանդեսային նմուշների անհատույց մատակարարման պայմանագիր), ընդ որում այդ ապրանքները այլ ապրանքների հետ միասին ներմուծվում են մեկ առևտրային փաստաթղթով.
- Ապրանքները ներմուծվում են դրանց մաքսային արժեքը որոշվելու է հետաձգված կարգով.
- Ապրանքները ներմուծվում են այն պայմանագրային հարաբերությունների շրջանակում, որոնք նախատեսում են իրավատիրոջ կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունքներ տրամադրել լիցենզավորված անձին, որոնց օգտագործման համար վճարվում են լիցենզիայի վճարներ, և հայտարարատուի կարծիքով ենթակա չեն այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ ներառման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով նախատեսված լրացուցիչ վճարների կազմում.
- Ապրանքները ներմուծվում են մեկ արտաքին տնտեսական առուվաճառքի պայմանագրի (մատակարարման պայմանագիր) շրջանակում, և հանդիսանալով վաճառքի առարկա, վաճառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանման համար, ինչպես նաև այդ պայմանագրով Ապրանքների արժեքը գերազանցում է 5 մլն. դրամին համարժեք գումարը:
- Դիմումը մաքսային մարմին է ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով Դիմումը ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (gov.am) հարթակի միջոցով: Թղթային եղանակով ներկայացնելիս՝ Դիմումը պետք է վավերացված լինի Դիմումատուի ստորագրությամբ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս՝ թվային էլեկտրոնային ստորագրությամբ։
- Դիմումը և դրան կցվող փաստաթղթերն ու տեղեկությունները մաքսային մարմին են ներկայացվում թղթային եղանակով այն դեպքում, երբ մաքսային մարմինը հնարավորություն չունի էլեկտրոնային եղանակով դիմումներ ստանալու համար՝ մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքության պատճառով։
- Էլեկտրոնային եղանակով ներկայացված Դիմումը գրանցվում է մաքսային մարմնի կողմից օգտագործվող էլեկտրոնային համակարգի կողմից՝ տրամադրելով հերթական համար և նշելով գրանցման ամսաթիվը, որը Դիմումի մուտքագրման ամսաթիվն է:
- Թղթային տարբերակով ներկայացված Դիմումը գրանցվում է մաքսային մարմնի կողմից դրանք ստանալու օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ տրամադրելով հերթական համար:
- Դիմումատուն Դիմումի հետ ներկայացնում է նաև իր մոտ եղած փաստաթղթերը, իսկ Դիմումի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
- Դիմումատուի անվանումը (անուն, ազգանուն, հասցե), հարկ վճարողի հաշվառման համարը.
- Դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե).
- առևտրային գործարքը նկարագրող փաստաթղթերում (նախնական) պարունակվող հետևյալ տեղեկությունները, որոնք բավարար են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Օրենսգրքի 5-րդ գլխի համաձայն՝ մաքսային արժեքի որոշման համար՝
ա) իրականացվող գործարքի նկարագրությունը.
բ) Ապրանքների մատակարարման պայմանները, ներմուծման ժամկետները.
գ) գործարքի կողմի (կողմերի) անվանումները.
դ) Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման երկրները.
ե) Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ Ապրանքների մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման պայմանների պահպանվածության կամ պահպանված չլինելու վերաբերյալ տեղեկատվություն.
զ) գործարքի կողմերի փոխկապակցվածության հանգամանքի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում՝ փոխկապակցվածության փաստի՝ գործարքի գնի վրա ազդեցության վերաբերյալ տեղեկատվություն).
է) ներմուծվող կամ արտահանվող Ապրանքների նկարագրությունը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով.
ը) Ապրանքների ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվություն.
թ) Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն.
ժ) գործարքի առարկա հանդիսացող Ապրանքների նկատմամբ նույն կամ համանման Ապրանքներին առնչվող գործարքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում).
ի) գործարքի առարկա հանդիսացող Ապրանքների` ներքին շուկայում վաճառքի գների վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում).
լ) գործարքի առարկա հանդիսացող Ապրանքներին առնչվող՝ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում).
խ) լիցենզիոն պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, բանկային վճարային փաստաթղթեր, ներմուծվող ապրանքներին դասվող մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար կատարվող վճարների վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաշվապահական և այլ փաստաթղթեր:
- Դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում դիմումի մեջ ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև յուրաքանչյուր նախնական որոշման տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված` պետական տուրքի վճարման անդորրագիրը:
- Մաքսային մարմինը մերժում է Դիմումի քննարկումը հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝
- պահպանված չէ սույն կարգի 3-րդ կետով սահմանված Դիմում ներկայացնելու պահանջներից որևէ մեկը.
- Դիմումը հաստատված չէ սույն Կարգի 4-րդ կետով սահմանված կարգով.
- պահպանված չէ սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջներից որևէ մեկը:
- Այն դեպքում, երբ առկա է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը մաքսային մարմինը Դիմումի գրանցման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգով նախատեսված Ձև 2-ով ծանուցում է Դիմումատուին՝ առաջարկելով համապատասխանեցնել Դիմումը պահանջվող պայմաններին կամ ներկայացնել բացակայող կամ թերի տեղեկությունները կամ փաստաթղթերը:
- Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ծանուցումը մաքսային մարմինը ներկայացնում է Դիմումատուին այն եղանակով, ինչ եղանակով, որ ներկայացվել է Դիմումը:
- Դիմումատուից կարող են պահանջվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության առանձնահատկությունների մասին» 2018 թվականի մարտի 27-ի թիվ 42 որոշմամբ հաստատված կարգի (հիմնադրույթի) 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:
- Դիմումատուն սույն կարգի 11-րդ կետում նշված ծանուցումը ստանալուց 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը կամ համապատասխանեցնում է դիմումը սահմանված պահանջներին:
- Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետում այդ կետով պահանջվող գործողությունները Դիմումատուի կողմից չկատարելու դեպքում մաքսային մարմինը մերժում է նախնական որոշման տրամադրումը: Այդ մասին մաքսային մարմինը ծանուցում է Դիմումատուին:
- Մաքսային մարմինը, նախնական որոշման տրամադրումը մերժելու վերաբերյալ սույն կարգի Ձև 3-ով նախատեսված ծանուցումը ներկայացնում է Դիմումատուին սույն կարգի 12-րդ կետով սահմանված եղանակով և 14-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
- Սույն կարգի 21-րդ կետում նշված ժամկետը կասեցվում է սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ծանուցման իրականացման դեպքում՝ ծանուցման օրվանից մինչև Դիմումատուի կողմից պահանջվող տեղեկությունների կամ փաստաթղթերի տրամադրման օրը:
- Դիմումի, փաստաթղթերի կամ տեղեկությունների քննարկման արդյունքներով սույն կարգով նախատեսված՝ նախնական որոշման տրամադրումը մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում, մաքսային մարմինն ընդունում է նախնական որոշում՝ համաձայն Ձև 4-ի:
- Նախնական որոշումը չունի պարտադիր իրավաբանական ուժ, այն կարող է չկիրառվել Դիմումատուի կողմից կամ դրանում նշված՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդը կարող է փոփոխվել հայտարարագրման փուլում՝ կախված հայտարարագրման ժամանակ փաստացի ներկայացված փաստաթղթերից և տեղեկություններից:
- Նախնական որոշման մեջ ներառվում է մաքսային մարմնի կողմից առաջարկվող՝ մաքսային արժեքի որոշման մեթոդի վերաբերյալ տեղեկությունը և դրա հիմնավորումը:
- Նախնական որոշումն ընդունվում է մաքսային մարմնի կողմից սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված ժամկետում Դիմումը գրանցելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում:
- Նախնական որոշումն ընդունվում է 2 օրինակից, որոնցից մեկը ընդունման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Դիմումատուին, իսկ մյուսը պահպանվում է մաքսային մարմնում: Նախնական որոշումը Դիմումատուին տրամադրվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված եղանակով:
- Մաքսային մարմնի կողմից ընդունված Նախնական որոշումը Դիմումատուի կողմից կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
- Նախնական որոշումները գործում են մեկանգամյա՝ դրանց ընդունման օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետի ավարտից հետո նախնական որոշման գործողությունը դադարում է:
- Նախնական որոշման մեջ դրա գործողության ժամանակահատվածում կարող են կատարվել փոփոխություններ՝ Դիմումատուի կամ մաքսային մարմնի նախաձեռնությամբ:
- Դիմումատուի նախաձեռնությամբ նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են գործարքի պայմանների փոփոխության դեպքում:
- Դիմումատուի կամ մաքսային մարմնի նախաձեռնությամբ նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են մաքսային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում, եթե այդպիսի փոփոխություններն առնչվում են մաքսային արժեքի որոշմանը և առաջացնում են նախնական որոշման փոփոխման անհրաժեշտություն:
- Նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են նոր նախնական որոշումներ ընդունելու միջոցով, որոնցում նշվում են նախորդ որոշումների գրանցման համարները:
- Նոր նախնական որոշումը տրամադրվում է Դիմումատուին՝ ընդունված նախնական որոշման մեջ փոփոխության անհրաժեշտության հայտնաբերման կամ այդ նպատակով ստացված դիմումի ներկայացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Դիմումատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա նոր նախնական որոշում ընդունելու անհրաժեշտության բացակայության դեպքում Դիմումատուն այդ մասին տեղեկացվում է սույն կարգի 29-րդ կետում նշված ժամկետում:
- Արդեն իսկ ընդունված նախնական որոշման մեջ փոփոխության անհրաժեշտության հայտնաբերման կամ այդ նպատակով ստացված դիմումի ներկայացման օրվանից մինչև նախնական որոշման մեջ փոփոխությունների իրականացումը, նախնական որոշումը, որի մեջ պետք է իրականացվեն փոփոխությունները, հիմք չի ընդունվում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, իսկ այդ ընթացքում կասեցվում է դրա գործողության ժամկետը:
- Սույն կարգի 29-րդ կետով նախատեսված հիմքով նոր նախնական որոշումն ուժի մեջ է մտնում՝ Դիմումատուին ուղարկելու օրվանից:
- Մաքսային մարմնի նախաձեռնությամբ իրականացված փոփոխության դեպքում համապատասխան նախնական որոշումը Դիմումատուի կողմից ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Դիմումատուն կարող է հրաժարվել նախնական որոշման ընդունումից, ինչի դեպքում գրավոր տեղեկացնում է մաքսային մարմնին:
- Դիմումատուի կողմից սույն կարգի 33-րդ կետով սահմանված ժամկետում նախնական որոշումը չընդունելու վերաբերյալ մաքսային մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում, նախնական որոշման փոփոխությունը համարվում է գործող։
- Մաքսային մարմնի կողմից տրամադրված նախնական որոշման գործողությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում.
- Դիմումատուի կողմից նախնական որոշման ընդունման համար մաքսային մարմնին կեղծ տեղեկությունների կամ կեղծված փաստաթղթերի տրամադրման փաստի հաստատման դեպքում.
- սույն կարգի 33-րդ կետով սահմանված դեպքում Դիմումատուի կողմից նախնական որոշումից հրաժարման դեպքում.
- Մաքսային մարմնի կողմից այնպիսի սխալների հայտնաբերման դեպքում, որոնք թույլ են տրվել նախնական որոշումն ընդունելիս, և որոնք ազդում են Ապրանքների մաքսային արժեքի մեթոդի վերաբերյալ որոշման կայացման վրա:
- Նախնական որոշման գործողության դադարեցումը ձևակերպվում է Մաքսային մարմնի որոշմամբ, ինչի մասին գրավոր տեղեկացվում է Դիմումատուին այդ որոշման կայացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 12-րդ կետով սահմանված եղանակով:
- Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ՝ սույն կարգի Ձև 5-ով նախատեսված որոշման մեջ նշվում է նաև նախնական որոշման գործողության դադարեցման օրը։
- Նախնական որոշումը գործում է միայն այն ապրանքների հայտարարագրման դեպքում, որոնց մասով հայտարարագրվող տեղեկությունները ամբողջությամբ համընկնում են նախնական որոշման մեջ ներառված տեղեկությունների հետ:
Ձև N1
ԴԻՄՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
__________________________________________________________________________________
(Դիմումատուի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ)
__________________________________________________________________________________
(գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները)
__________________________________________________________________________________
(ղեկավարի (լիազորված անձի) անունը, ազգանունը)
Խնդրում եմ տրամադրել ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդի վերաբերյալ նախնական որոշում: Ստորև ներկայացվում են անհրաժեշտ տեղեկատվությունը և նշված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերը «______» թերթից:
Դիմումատու ð Հայտարարատու ð Մաքսային ներկայացուցիչ ð Այլ անձ |
|
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները՝ ð պահպանված են ð պահպանված չեն |
|
Առկա է փոխկապակցվածություն գործարքի կողմերի միջև՝ ð առկա է ð առկա չէ Առկայության դեպքում նշել նաև ապրանքի գործարքի գնի վրա ազդեցության հանգամանքը. __________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
|
|
Գործարքի նկարագրությունը __________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________ |
|
Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման երկրները ___________________________________________________________________________________________________________________________________________________________
|
|
Ապրանքների ներմուծման ժամկետները ______________________________________________________________________________
|
|
Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ______________________________ ______________________________ ______________________________ ______________________________ ______________________________
|
Ապրանքի ծագման երկիրը _________________________ _________________________ _________________________ _________________________ _________________________ |
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում) ___________________________________________________________________________________________________________________________________________________________ |
|
Գործարքի առարկա հանդիսացող ապրանքների նկատմամբ նույն կամ համանման ապրանքներին առնչվող գործարքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում) ___________________________________________________________________________________________________________________________________________________________ |
|
Գործարքի առարկա հանդիսացող ապրանքների` ներքին շուկայում վաճառքի գների վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում) ___________________________________________________________________________________________________________________________________________________________ |
|
Գործարքի առարկա հանդիսացող ապրանքներին առնչվող՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում) ___________________________________________________________________________________________________________________________________________________________ |
Տեղեկացված եմ, որ մաքսային մարմին կեղծ տեղեկությունների ներկայացումը հանգեցնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության.
Դիմումատու՝
______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Ձև N2
Ծանուցում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման մասին նախնական որոշում ընդունելու վերաբերյալ դիմումի քննարկումը մերժելու մասին |
1.Մաքսային մարմնի անվանումը՝ |
2. Դիմումատուի մասին տեղեկություններ _______________________________________________________
____________________________________________________ կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի գրանցման հասցեն |
|||
3. Դիմումի քննարկումը մերժելու մասին ամսաթիվը |
||||
|
||||
4. Դիմումի համարը և ամսաթիվը |
5. Դիմումի գրանցման համարը և ամսաթիվը |
|||
|
|
|||
6. Դիմումի քննարկումը մերժելու հիմքը՝ սույն կարգի 8-րդ կետին համապատասխան
|
||||
7. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը կամ դիմումի համապատասխանեցման ձևը սույն կարգի 8-րդ կետին
|
||||
8. Դիմումի քննարկումը մերժելու որոշում կայացրած՝ Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ |
||||
___________________ |
_________________ |
_______________________ |
||
Ձև N3
Ծանուցում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման մասին նախնական որոշում չընդունելու վերաբերյալ |
1.Մաքսային մարմնի անվանումը՝ |
2. Դիմումատուի մասին տեղեկություններ _______________________________________________________
____________________________________________________ կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի գրանցման հասցեն |
|||
3. Նախնական որոշում չընդունելու մասին որոշման ամսաթիվը |
||||
|
||||
4. Դիմումի համարը և ամսաթիվը |
5. Դիմումի գրանցման համարը և ամսաթիվը |
|||
|
|
|||
6. Նախնական որոշում չընդունելու հիմքը
|
||||
8. Նախնական որոշում չընդունելու մասին որոշում կայացրած՝ Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ |
||||
___________________ |
_________________ |
_______________________ |
||
Ձև N4
ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը կամ գրանցման հասցեն |
2. Գրանցման համար |
3. Նախորդող որոշման գրանցման համար |
4. Ընդունման ամսաթիվ |
____________________________________ ____________________________________ ____________________________________ ____________________________________ |
_____________ |
_____________ |
________________ |
5. Իրականացվող գործարքի նկարագրությունը՝ ըստ դիմումատուի կողմից ներկայացված տեղեկատվության |
|||
|
|||
6. Ապրանքների ներմուծման ժամկետները |
|||
|
|||
7. Ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
8.Ապրանքի ծագման երկիրը |
9.Ապրանքի ներմուծման կամ արտահանման երկիրը |
|
|
|
|
|
|
|
|
|
9. Ապրանքի անվանում |
10.Ապրանքի քանակ |
11.Ապրանքի չափման միավոր |
|
|
|
|
|
12. Մաքսային արժեքի որոշման մեթոդը |
|
||
13. Ընդունված նախնական որոշման հիմնավորումները |
|||
|
|||
14. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը |
|||
|
Ձև N5
Որոշում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների կիրառման մասին նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ |
1.Մաքսային մարմնի անվանումը՝ |
2. Դիմումատուի մասին տեղեկություններ _______________________________________________________
____________________________________________________ կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի գրանցման հասցեն |
|||
3. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշման ամսաթիվը |
||||
|
||||
4. Դիմումի համարը և ամսաթիվը |
5. Դիմումի գրանցման համարը և ամսաթիվը |
|||
|
|
|||
6. Նախնական որոշում գրանցման համարը
|
||||
7. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու հիմքը
|
||||
8. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու որոշման ուժի մեջ մտնելու ամսաթիվը
|
||||
8. Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու մասին որոշում կայացրած՝ Մաքսային մարմնի պաշտոնատար անձ՝ |
||||
___________________ |
_________________ |
_______________________ |
||
-
Քննարկվել է
10.08.2023 - 30.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական
Դիտումներ` 2458
Տպել