«Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային հայտարարագրի առնչությամբ ներկայացված մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների, մաքսային մարմիններ ներկայացված՝ մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում լրացված կամ մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման դեպքերը և մաքսային հսկողության այդ ձևի իրականացման մասին անձին ծանուցելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 324-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսային հայտարարագրի, մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում հայտարարագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգման անցկացման դեպքերը և մաքսային հսկողության այդ ձևի անցկացման մասին անձին ծանուցելու կարգը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 193-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 324-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, սահմանում է ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային հայտարարագրի առնչությամբ ներկայացված մաքսային և այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների, մաքսային մարմիններ ներկայացված՝ մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում լրացված կամ մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգման դեպքերը և մաքսային հսկողության այդ ձևի իրականացման մասին անձին ծանուցելու կարգը: Նախագծով նախատեսվում է սահմանել՝ ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման դեպքերը, ինչպես նաև այդպիսի ստուգման և ստուգման արդյունքների վերաբերյալ ստուգվող անձանց ծանուցելու հետ կապված իրավահարաբերությունները։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝
1) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման դեպքերը․
2) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման ժամկետները․
3) Ապրանքների բացթողումից հետո սկսված՝ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման և ստուգման արդյունքների վերաբերյալ անձին ծանուցելու կարգը։
Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված դեպքերում կապահովվի մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման անցկացման՝ օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունը։
-
Քննարկվել է
09.08.2023 - 24.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2034
Տպել