Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2149-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2149-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2149-Ն որոշմամբ սահմանվում են ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափերը։
2023 թվականի հուլիսի 20-ին ուժի մեջ է մտել Կառավարության՝ «Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին», ինչպես 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության N 1219-Ն որոշումը։
Ներկայումս Կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի թիվ 1219-Ն որոշմամբ համապարփակ կարգավորվում են Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների, Ազգային անվտանգության, Քրեակատարողական և Պետական պահպանության ծառայությունների, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց և ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևոր ծառայողների ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի՝ «Ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգն ու չափը սահմանելու մասին» N 2149-Ն որոշումը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2002 թվականի N 2149-Ն որոշումը, քանի որ Կառավարության 2023 թվականի N 1219-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգն ու չափերը։
3. Կապը ռազմավարական փաստղթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում կբացառվի միևնույն ոլորտը կարգավորող իրավահարաբերությունը կարգավորող իրավական ակտերի առկայությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
09.08.2023 - 24.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2135
Տպել